f

Անկախ

ԵՊԲՀ COBRAIN ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. փոխվարչապետ Տիգրան Ավինյան


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն այսօր մեկնարկեց Հորիզոն 2020 ծրագիր շրջանակում շահած «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն՝ Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - COBRAIN» նախագիծը: Մեկնարկային գիտաժողովին ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավարը, համապատասխան երկրների դեսպանները, որոնց մասնակցությամբ ազդարարվեց ծրագրի պաշտոնական մեկնարկը: 

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, շնորհավորելով ԵՊԲՀ-ին COBRAIN ծրագրի մեկնարկի առթիվ, նշեց, որ գիտելիքը ուժ է, որն ուղղորդող կողմնացույցի դեր պետք է խաղա հաջողության ճանապարհով ընթացող յուրաքանչյուր երկրի համար, և կարևոր է, որ լավագույնս օգտագործվեն Եվրամիության Հորիզոն 2020 ծրագրի ընծեռած հնարավորությունները: «Վստահ եմ, որ COBRAIN-ը նպաստելու է ոչ միայն նեյրոգիտության, այլև բժշկական համալսարանում հետազոտական հմտությունների և կարողությունների զարգացմանը: Ողջունելի է, որ ծրագրի շրջանակում համալսարանը կապեր է հաստատելու եվրոպական պետությունների առաջատար համալսարանների հետ՝ Հայաստան բերելով վերջիններիս հարուստ փորձը»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ ծրագրի հաջողությունը կնպաստի բժշկական գիտությունների և պրակտիկ բժշկության զարգացմանը՝ Հայաստան վերադարձնելով արտերկիր մեկնած մեր բժիշկներին: Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ ամբողջ աշխարհում ուղեղի հետազոտությունները գերակայություն են համարվում, և ԵՊԲՀ-ի շահած ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի: «ՀՀ կառավարության առաջնահերթություններից է որակյալ մարդկային կապիտալ ունենալը, ինչը նախապայման է ներառական տնտեսական զարգացման համար: Համոզված եմ, որ ներդրումը մարդկային կապիտալի զարգացման մեջ՝ այն է որակյալ կրթություն և առողջապահական ծառայություններ, հանգեցնելու է մարդու կյանքի որակի էական բարելավման: Սահմանափակ ֆինանսական կապիտալի և բնական ռեսուրսների պայամաններում մեծ առաջընթացի շարժիչ ուժը հենց մարդկային ներուժն է: COBRAIN-ը թիրախավորում է հենց մարդկային կապիտալի զարգացումը: Կատարվող հետազոտությունները նպաստելու են Հայաստանում նեյրոգիտության առաջխաղացմանը»,-եզրափակեց փոխվարչապետը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այս ձեռնարկը ողջունելի է, քանի որ թույլ է տալիս եվրոպական անվանի կենտրոնների հետ ունենալ սերտ համագործակցություն, որի արդյունքում մեր լավագույն փորձը կարող ենք փոխանցել մեր գործընկերներին, ինչպես նաև եվրոպական լավագույն փորձը ներդնել Հայաստանում: Սա զարգացման լավագույն տարբերակներից մեկն է: «ԵՊԲՀ-ն հնարավորություն է ստացել երեք տարվա ընթացքում այս ոլորտը միանգամայն այլ մակարդակի բարձացնել և ունենալ համագործակցության հնարավորություններ աշխարհի հայտնի կենտրոնների հետ»,-շեշտեց նախարարը: 

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը փաստեց, որ բուհի համար այսօր պատմական օր է: «Մենք երկար ճանապարհ հարթեցինք, որ այսօր արձանագրենք՝ ճանաչելի ենք և կարող ենք թափանցիկ ու կարևոր աշխատանք իրականացնել եվրոպական ամենախոշոր համալսարանների հետ: ԵՊԲՀ-ն երկար տարիներ իրականացրել է մի շարք ծրագրային փոփոխություններ, ինչի արդյունքում քայլ արվեց դեպի հաշվառելի գիտություն: COBRAIN-ն այսօր մեզ թույլ է տալիս ունենալ մեծ ֆինանսավորում և ճանապարհ է հարթում ապագա գիտնականների համար»,-ասաց ռեկտորը՝ հավելով, որ նշվում է բժշկական կրթության հիմնադրման 100-ամյակը, և առաջին միջոցառումը՝ COBRAIN-ի մեկնարկային գիտաժողովը, տեղի ունեցավ ՀՀ փոխվարչապետի, ԿԳՄՍ նախարարի, գիտական խորհրդի և դեսպանների մասնակցությամբ: 

Արմեն Մուրադյանը հավաստիացրեց, որ «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն՝ Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - COBRAIN» ծրագրի աշխատանքներն ունենալու են համակարգված, թափանցիկ և շարունակական բնույթ: 

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ներկաներին ներկայացրեց ծրագրի հիմնական խնդիրները: Սահմանված է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտան մեխանիզմների վրա: Սերտորեն համագործակցելով Թյուբինգենի (EKUT, Գերմանիա), Բոխումի (RUB, Գերմանիա) և Լունդի (ULUND, Շվեդիա) համալսարանների հետ՝ նախատեսվում է հաստատել նեյրոգիտության հետազոտությունների կառուցվածքը, կատարելագործել երիտասարդ հետազոտողների հմտությունները, ընդլայնել հետազոտական կարիերայի հնարավորությունները, զարգացնել համալսարանի նորարարական կարողությունները, ինչի արդյունքում համալսարանն ավելի ներկայանալի կլինի գիտական հանրության առջև:

ԵՊԲՀ Տիգրան Ավինյան

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին