Հունաստանում կորոնավիրուսով վարակված կինը առողջ երեխա է լույս աշխարհ բերել: Այս մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ, պրոֆեսոր Սոտիրիս Ցիոդրասին: Գրում է Gazeta.ru-ն։
Նա նշել է, որ վարակի դեմ պայքարն «ընդհանուր պայքար է»:
«Այսօր այդպիսի պայքարում մի երիտասարդ մայր է հաղթել, որը մեր հիվանդանոցում առողջ երեխա է լույս աշխարհ բերել», - հայտարարել է Ցիոդրասը:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: