РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը կորոնավիրուսը մարդկանց և բիզնեսի համար փորձություն է անվանել։ Գրում է Gazeta.ru-ն։
«Ակնհայտ է, որ դա փորձություն է և՛ երկրի, և՛ մարդկանց, և՛ բիզնեսի համար, ըստ էության, նույն մարդկանց», - հայտարարել է Մեդվեդևը։
«Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահը նշել է աշխատատեղերի հետ կապված հնարավոր խնդիրները և արտադրության անկումը:
Նրա խոսքերով՝ դա հատկապես կանդրադառնա փոքր և միջին բիզնեսի վրա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված է 495 քաղաքացի, իսկ 22-ը բուժվել է։