f

Անկախ

Մեր տնտեսության «գլխի գալիքը» հնարավոր կլինի քննարկել արտակարգ վիճակը հաղթահարելուց հետո. Արա Գալոյան


Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը գրում է.

Արտակարգ դրությունն իրենից բացի այլ թեմա չի հանդուրժում: Իսկապես այս պահին կորոնավիրուսից զատ այլ թեմաները երկրորդ պլան են մղվել: Աշխարհի բնակչության մոտ 22 տոկոսն այս պահին ապրում է պետությունների հայտարարած կարանտինի պայմաններում: Դատելով գործընթացներից՝ կարանտին հայտարարած պետությունների քանակն ավելանում է օր օրի: Ճիշտ նույն արագությամբ, ինչ արագությամբ վերանայվում են տնտեսագիտական հիմնարար մոտեցումները:

Եվրամիության Ֆինանսների և էկոնոմիկայի խորհուրդը անդամ երկրներին թույլատրեց անտեսել գործող ֆինանսական նորմերը: Եվրամիության անդամ երկրներն իրավունք ստացան «խախտելու» բյուջետային դեֆիցիտը ՀՆԱ-ի 3 տոկոսը չգերազանցելու արգելքը: Այդ երկրները կարող են նաև մոռանալ ՀՆԱ/պետական պարտք հարաբերության 60 տոկոսը չգերազանցելու նորմը:

Պանդեմիայի պարագային, փաստորեն, երկրների կառավարություններին առաջարկվում է փորձել փրկել սեփական տնտեսությունները ցանկացած գնով: Ընդհանուր նորմ-սահմանափակումներ չկան: Վերպետական բոլոր միջազգային կառույցներն արագ-արագ վերանայում են 2020թ․ տնտեսական իրենց կանխատեսում-ծրագրերը:

Արժույթի միջազգային հիմնադրամը, որ երկու-երեք ամիս առաջ համաշխարհային տնտեսության 2-ից 2.5 տոկոսանոց աճ էր կանխատեսում, հիմա հակառակն է պնդում: Ըստ նրա փորձագետների՝ 2020-ի տնտեսական ցուցանիշներն ավելի վատ են լինելու, քան 2008թ․ ֆինանսական ճգնաժամի ընթացքում: Այսինքն բացահայտ խոսվում է համաշխարհային տնտեսության կրճատում-ռեցեսիայի մասին:

Եվրամիության Տնտեսական խորհրդի հայտարարությունից անմիջապես հետո Գերմանիայի ֆինանսների նախարարը հայտարարեց, որ երկրի կառավարությունը հենց այս շաբաթ (այսինքն 3-4 օրվա ընթացքում) այս տարվա բյուջեի նոր նախագիծ կներկայացնի Բունդեսթագին: Հայտարարվեցին նոր նախագծի որոշ մանրամասներ: Գերմանիայում մանր ու միջին բիզնեսին 3 ամիսը մեկ 15 հազար եվրո կհատուցվի: Կստեղծվի խոշոր տնտեսվարողների աջակցության հիմնադրամ, որին կհատկացվի 600 մլրդ եվրո: Ծրագրվում է 3 մլրդ եվրո հատկացնել երկրի հիվանդանոցներին:

Սա, պարզվեց, արևմտյան պետությունների թույլ տեղն է: Համարյա նույն արագությամբ տնտեսական ծրագրերի մասին հայտարարեց ԱՄՆ-ը: Թրամփի հայտարարությունը նախկինի նման շատ պատկերավոր էր՝ «Ամերիկան շատ շուտով կրկին կբացենք բիզնեսի առջև»: ԱՄՆ-ն միշտ էլ առանձնահատուկ վերաբերմունք ունի տնտեսության նկատմամբ: Այս երկրում կորոնավիրուսի համաճարակի դեմ միջոցառումների ծրագիր ընդունելուց առաջ (դեռևս մարտի 15-ին) վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցվեց նվազագույնի՝ 0-0.25 տոկոս:

Նկատելի է, որ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Եվրամիության անդամ երկրները ճգնաժամային իրավիճակի հաղթահարման առաջին քայլ համարում են տնտեսությունը հնարավորինս շատ վարկավորելը: Հավանաբար առաջին անգամ մեծ տնտեսություն ունեցող երկրները համարյա միաժամանակ սկսում են հնարավորինս շատ «փող տպել»: Վերպետական միջազգային կառույցները տվել են իրենց համաձայնությունը: Այսօր դժվար է գնահատելը, թե ինչ հետևանք կունենան կատարվող քայլերը: Հատկապես հետաքրքիր կլինի դիտել, թե ինչ կկատարվի միացյալ արժույթ ունեցող Եվրամիության անդամ երկրների տնտեսական կյանքում: Նրանք այս պահին, կարծես, չեն փորձում միասնական քաղաքականություն մշակել: Բայց մխիթարող է այն փաստը, որ համաշխարհային պանդեմիա ասածը արևմտյան երկրներում պիկին է հասնում այն պահին, երբ արդեն համարյա լիովին հաղթահարվել է Չինաստանում: «Աշխարհի գործարան» համարվող երկրում տնտեսությունը սկսում է վերականգնվել: Ցավոք, առայժմ դժվար է ասել, թե ինչ արագությամբ և ինչ հաջողությամբ:

Իսկ մեր տնտեսության «գլխի գալիքը» հնարավոր կլինի քննարկել արտակարգ վիճակը հաղթահարելուց հետո:

Արա Գալոյան Հայաստան կորոնավիրուս

Այլ հոդվածներ հեղինակից

Թուրքիան անտեսում է իր բարձրագույն դատարանի դատավճիռը Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»օրենսդրական փաթեթի վերաբերյալ
Պարետը խստացրել է ազատ տեղաշարժի սահմանափակումները, գործելու են տեղաշարժը հսկող անցակետեր
Կորոնավիրուսից մահացածների թվով ԱՄՆ-ն գերազանցել է Չինաստանին
Ժնևում ՄԱԿ-ի ինը աշխատակից կորոնավիրուսով է վարակվել
Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը բուժվել է կորոնավիրուսից
«Եվրատեսիլը» կանցկացվի առցանց համերգի ձևաչափով
Հայաստանի խորհրդարանը երկրորդ վերջնական ընթերցմամբ ընդունեց օրենքի աղմկահարույց նախագիծը
Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ
Արթուր Օսիպյանը «հարձակվեց» ինձ վրա՝ ասելով, որ մեր ոտքը պետք է կտրվի Արցախից. Արփինե Հովհաննիսյան
Factor.am: «Իմ քայլից» Աննա Կարապետյանը կողմ չի քվեարկել զանգերը վերահսկող նախագծին
Այս գործելաոճն խայտառակություն է. Արման Աբովյան
Առցանց դասը հեռավար կրթություն չի - փորձագետ
Անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 30 անձանց բնակության վայրը դեռ պարզված չէ
Հավաք-պարապմունքներ են անցկացվել 5-րդ զորամիավորումում
Տանկիստների գործնական պարապմունքներ
Արցախում ժամը 17-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 63,8 տոկոսը
«Իմ քայլը» գումարել է ԱԺ արտահերթ նիստ՝ ցերեկը տապալված «օրենք-1984»-ը ընդունելու համար. Մելիքյան
Ամոթ ձեզ, այս պահվածքը ոչ մի ձեւով հարգելի չէ. Մարուքյանը՝ Իմ քայլին
«Իմ քայլը» խմբակցությունում շատերն ամաչում են, որ մասնակցում են կառավարությունն ու պառլամենտը ոչնչացնող գործընթացին
ԱԺ-ում առանց ըննդիմադիր խմբակցություններին իրազեկելու սկսվել է նիստ. օրակարգում տեղորոշելու անընդունելի նախագիծն է
ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված 30 անձանց բնակության վայրը դեռ պարզված չէ
Ախտահանվել են Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների վարչական շենքերը
«Լուսավոր Հայաստանը» կրկին առաջարկել է չփակել սահմանները ԵԱՏՄ երկրների միջեւ
Ավելին
Ավելին