ТАСС լրատվական գործակալության խոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը աճել է մինչև 658-ի։ Գրում է Gazeta.ru-ն։
Մեկ օրում կորոնովիրուսով վարակման նոր 163 դեպք է գրանցվել:
Վերջին տվյալներով՝ բուժվել է 29 մարդ:
Գոլիկովայի խոսքերով՝ Ռուսաստանի Դաշնությունում ինքնամեկուսացման շրջանակներում վերահսկողության տակ գտնվում է 112 հազար մարդ:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ օպերատիվ միջոցառումները օգնել են կանխել երկրում կորոնավիրուսի զանգվածային տարածումը։