Մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին պատգամավորները երկրորդ եւ վերջին ընթերցմամբ մի շարք օրենսդրական փոփոխություններ հաստատեցին գործող օրենքներում:
Դրանց թվում են.
«Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելիս զինվորական անձնակազմի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 114, միաձայն),
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը («կողմ»` 113, միաձայն),
Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը («կողմ»` 84, «դեմ»` 29),
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 108, միաձայն),
«Պետական տուրքի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը («կողմ»` 91, «դեմ»` 18, 4` ձեռնպահ):
Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ մի շարք այլ օրինագծեր են հաստատել:
Դրանց թվում են.
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 101, «դեմ»` 12),
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ («կողմ»` 100, «դեմ»` 3, ձեռնպահ` 2),
Ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 109, միաձայն),
Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 112, միաձայն),
«Առևտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 115, միաձայն),
Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 97, «դեմ»` 16):
Խորհրդարանականները վավերացրել են նաեւ մի շարք միջազգային համաձայնագրեր.
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների վերաբերյալ համաձայնագիրը փոփոխելու մասին» չորրորդ արձանագրությունը («կողմ»` 114, միաձայն);
«Նավագնացության մասին» համաձայնագիրը («կողմ»` 114, միաձայն):
Նշենք, որ խորհրդարանում քառօրյան, սովորականին հակառակ, ոչ միայն չձգձգվեց, այլեւ ավարտվեց երկու օրում: Այսօր Հայաստանի խորհրդարանը, չնայած մայրաքաղաք բերված զրահատեխնիկային, հանգիստ ոչ ակտուալ հարցեր էր քննարկում: