f

Անկախ

Դավիթ, ես երբեք չեմ մոռանա դուդուկն ու Տիգրան Մեծին


Մարկո Կոլորադոն իտալացի է՝ ապրում է Պարմայում։ Ես նրան երկու անգամ տեսա՝ չափից ավելի հուզված։

Նա իտալական հայտնի՝ մետաղի ձուլման համար ժամանակակից մարտենյան վառարաններ արտադրող, ձուլարաններ կառուցող, հարակից տեխնոլոգիաներով զբաղվող, այդ բնագավառում՝ Եվրոպայում առաջնորդող "Danieli" ընկերության առաջատար մասնագետներից ու ղեկավարներից է։ Ես նրա հետ ծաանոթացա 2010 թվականին, երբ նրանք, ուկրաինացի օլիգարխ Պինչուկի պատվերով մի նոր, ժամանակակից գործարան էին կառուցում Դնեպրոպետրովսկ քաղաքում, իսկ իմ ընկերությունը, համապատասխան մրցույթ շահելուց հետո, այդ շինարության՝ բավական բարդ աշխատանքների կապալառու կազմակերպություն դարձավ։ Շինարարության ողջ ընթացքում, որը շատ էներգիա խլեց ու երկուստեք ջղեր քայքայեց, ապա՝ տևեց ավելի քան մեկ տարի, մենք հանդիպում էինք ամենօրյա առավոտյան կարճ ժողովներում, քննարկում օրվա խնդիրները, մարդկանց քանակը, և քանի որ աշխատում էինք մինչև երեսուն մետր բարձրության վրա կախված սայլակներով, նաև՝ անվտանգության հետ կապված հարցերը։ Ուկրաինացի շինարարները աշխատելու իրենց տեմպերով չէին համապատասխանում Մարկոյի ու նրա կնքած պայմանագրի պայմաններին, սակայն աշխատանքը կատարվում էր բարձր որակով ու պատասխանատվությամբ։ Պատվիրատուն հասկանում էր, որ՝ մոնտաժի, ավելի լավ ու մի քիչ էլ խենթ մասնագետներ դժվար թե կարողանար ճարել, ուստի համակերպվում էր, և իրականում գոհ էր մեր աշխատանքներից, չնայած՝ Մարկոն ու նրա օգնականները զուսպ էին և իրենց այդ գոհունակությունը երբեք չէին արտահայտում։ Սակայն վճարում էին ժամանակին, անգամ պարգևատրում էին, ինչն էլ ապացույցն էր նրանց գոհունակության, որովհետև բազմաթիվ այլ ընկերություններ տուգանվում էին։

Ափսոսում եմ, որ որևէ մեկը չի նկարհանել իմ ու Մարկոյի ամեն օր կրկնվող բարձրաձայն թատերական վեճերը։ Նա ամեն անգամ ասում էր, որ իրենք հին ազգ են ու կառուցում են արդեն ավելի քան հազարամյակներ, ես էլ վրա էի բերում, թե ու՞ր էիք Դուք, երբ մենք՝ հայերս, Տիգրան մեծ ունեինք ու "թքած" ունեինք Հռոմի վրա։ Հետո ծիծաղում էինք ու անցնում աշխատանքի։ Իտալացիները շատ են սիրում թատերականցնել կյանքը։ Եթե ժողովի փոխարեն հանդիպում էինք երկուսով, խոսում էինք հանգիստ, ասես երկու հին համադասարանցի։ Բայց բավական էր, ժողով լիներ, ապա ես ու իմ օգնականները իտալացիներով պաշարված, մեր ընկերության իրավունքները պաշտպանելու համար, մի Ավարայր էինք սկսում։ Բայց այդ վեճերը սրել էին մեր հարաբերությունները, ու հարկավոր էր ինչ որ բան անել, հարաբերությունները փրկելու և աշխատանքների ճակատը չկորցնելու համար։

2010թ-ի դեկտեմբերն էր։ Կաթոլիկ Ծննդյան տոների նախօրեին ես դիմեցի հոկտեմբերյանցի իմ մի լավ ծանոթին, ով տաղանդավոր դուդուկահար էր, նա էլ իր ընկերներին հավաքեց, թվով չորս երաժիշտների։ Ինչպես կարգն է, նրանք ազգային տարազ հագան, վերցրին իրենց գործիքները ու մենք գնացինք Դանիելիի գրասենյակ։ Ներքևում՝ պայմանավորվելով պահակների հետ, ես անցկացրի երաժիշտներին վերելակ, նախօրոք պայմանավորվելով, որ նրանք ներս են մտնում, որտեղ երեսունից ավել տեխնիկական անձնակազմ է աշխատում, բանավոր, բարձրաձայն, մեր ընկերության անունից, մեկ նախադասությամբ շնորհավորում են նրանց Ծննդյան տոները, ապա սկսում են նվագել՝ չեմ էլ հիշում թե ինչ։ Ես բարձրացա հինգ-յոթ րոպե անց ու տեսա՝ երեսուն իտալական հոգիներ, նվագախմբի շուրջ կիսաշրջան կազմած, զմայլված, պապանձված լսում են, իսկ ամենազոր Մարկոն հուզված, ծնկի եկած հեկեկում է ու նկարահանում իր ձեռքի հեռախոսով։ Երաժտությունն ավարտվելուն պես նա մոտեցավ ինձ, գրկեց ու արցունքախառը գոչեց․
— David, è meraviglioso, ho capito cos'è l'Armenia, ho capito chi è Tigran Mets․(Դավիթ, հրաշալի է, ես հասկացա՝ թե ի՞նչ ասել է Արմենիա, թե ի՞նչ է նշանակում Տիգրան Մեծ)․

Տարիներ են անցել։ Հին թղթերս աչքի անցկացնելիս տեսա, որ Մարկոյի իտալական համարը կա նրա այցեքարտի վրա։ Հեռախոսը վերցրի ու զանգ տվեցի նրան, ասացի, իմանամ ի՞նչ կա չկա, արդյո՞ք, այս կորոնավիրուսի պատճառով վտանգված չի նրանց առողջությունը։ Հեռախոսը վերցրեց, երևի լուսանկարս տեսավ իր հեռախոսի էկրանին ու չէր կարողանում խոսել․ Դարձյալ հուզվել էր։ Քիչ անց սկսեցինք հարցուփորձ անել իրարից, որպես երկու լավ ու հնամյա քաղաքակթությունների ներկայացուցիչ ընկերներ, իմացանք, որ նորմալ է ամեն ինչ, որ առողջ ենք ու հրաժեշտ տվեցինք։ Մեկ րոպե անց պատգամ ստացա․
— Դավիթ, ես երբեք չեմ մոռանա դուդուկն ու Տիգրան Մեծին։

Դավիթ Վանյան 25․03․2020թ
Մարկոյի լուսանկարը հեռախոսի էկրանից
Դեպի Արարատ

Դավիթ Վանյան Իտալիա Հայաստան նոր կորոնավիրուս

Այլ հոդվածներ հեղինակից

Ադրբեջանցիներն ինձ տվել են Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը. Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը
Կորոնավիրուսային համաճարակը հանգեցրել է վերջին 90 տարիների ամենավատ ճգնաժամին․ ՄԱԿ
Աշխարհը  Երկրորդ համաշխարհային պատերազմից  հետո ամենավատ ճգնաժամին է  բախվել․ Սի Ցզիպին
Ինդիանապոլիսում հրաձգության արդյունքում հինգ մարդ  է  զոհվել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով է հանդես եկել
Ռուսաստանում կորոնավիրուսի ևս 19,290 նոր դեպք է հայտնաբերվել
Բայդենն ու  Մակրոնը պայմանավորվել  են միասին լուծել իրանական միջուկային հարցը
Էռատոն իր երեք դուստրերի հետ խլեց իմ երեկոն
Ոչինչ էլ չի հանդարտվել, ձրի բանը թակարդի մեջ է լինում. Շուռնուխի իր տունը վառած Արարատը վերադառնալու հույս ունի
Բժիշկ Մյասնիկովը՝  ծխախոտ ծխելուց  շատ ավելի վտանգավոր  սովորության  մասին
Ֆրանսիայում չեն բացառում երրորդ կարանտինի սահմանումը
Հանրապետական ​​սենատորները դեմ են Թրամփի իմպիչմենթին
Նիկոլը շարունակում է թուրքանպաստ իր գիծը
Դիսկուրսը և մեր հիմնական պրոբլեմը
Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ հայ բեռնատարների վրա հարձակման մասին
Դպրոցից մոտ 13 միլիոն 500 հազար դրամի ջեռուցման մարտկոց էին գողացել․ Մաշտոցի ոստիկանների բացահայտումը
Քաղաքացուց կաշառք պահանջած տղամարդը փողը ստանալուց հետո բռնվել է․ ոստիկանության բացահայտումը
ՃՈ ուժեղացված ծառայություն Արագածոտնի մարզում․ հետախուզման մեջ գտնվող մեքենաներ են հայտնաբերվել
Պետգույքի կառավարման վարչությունում կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի. Մանրամասներ
Ոսկեհասկ գյուղի բնակիչներին դանակահարած երիտասարդը կալանավորված է․Ախուրյանի ոստիկանների բացահայտումը
Արցախի ԱԺ խմբակցություններում ավարտվել են «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները
Ինչպե՞ս կարելի է գոնե Արցախի հարցում չխոսել այն մարդկանց հետ, որոնք 30 տարի այդ գործընթացն առաջ են տարել. Սեյրան Օհանյան
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները
Օպերլիազորը հետախուզվողից փող է հափշտակել․ Ներքին անվտանգության վարչության բացահայտումը
ԱԻՆ բուժապահովման վարչության պետին պետական պարգևներ են շնորհվել
Ավելին
Ավելին