f

Անկախ

Կոտայքի մարզում առանձնացվել են ժամանակավոր պահեստավորման կետեր. մարզպետ


Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում մարզի տարածքում առանձնացվել են ժամանակավոր պահեստավորման կետեր՝ Պարետի ցուցումով արտակարգ դրության պայմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարենային և ոչ պարենային ապրանքների նվիրատվությունների պահեստավորման և բաշխման նպատակով:

Պարետի ցուցումով՝ ստացված նվիրատվությունները տրամադրվելու են հասարակության թիրախային խմբերում ընդգրկված մեր քաղաքացիներին՝ ըստ նախապես սահմանված խմբերի՝ պահպանելով համաչափության սկզբունքը և բացառելով բաշխման ընթացքում մարդկանց կուտակումները:

Եվ այսպես,

Տեղեկացնում ենք, որ մեր մարզում գործող «Նիկոլա Ինթերնեշընըլ Արմենիա» ՍՊԸ-ն, ցուցաբերելով սոցիալական բարձր պատասխանատվություն, հանդես է եկել նախաձեռնությամբ և մարզի՝ խոցելի խմբում գտնվող մեր քաղաքացիներին աջակցելու նպատակով Կոտայքի մարզպետարանին նվիրաբերել է իր արտադրանքի տեսականուց, որն էլ տրամադրվելու է մարզի առավել կարիքավոր ընտանիքներին:

Ահա այսպես՝ միասնական և նվիրումով պայքարելու ենք մեր առջև ծառացած մարտահրավերի դեմ և, վստահաբար, հաղթահարելու ենք ճգնաժամը:

Շնորհակալ եմ «Նիկոլա Ինթերնեշընըլ Արմենիա» ՍՊԸ-ին՝ վստահության և սոցիալական այս հրաշալի նախաձեռնության համար:

Առողջ եղեք:

Ռոմանոս Պետրոսյան ՖԲ Գրառում

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին