Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող Գորիս-Ստեփանակերտ, Խնձորեսկ-Որոտան և Կապան-Կովսական 3 ճանապարհներին գործում են բուժսանիտարական հենակետեր, որտեղ քսանչորսժամյա հերթապահություն են իրականացնում «Արցախ Բունիաթյանի անվան Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՊՈԱԿ-ի բուժաշխատողները:
Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Հենակետերը կահավորված են անհրաժեշտ պարագաներով: Արցախ մտնող բոլոր մեքենաների վարորդները և ուղևորները ջերմաչափվում են: Հենակետերում բուժաշխատողների աշխատանքին օժանդակում են ԱՀ ոստիկանության և ԱԻՊԾ աշխատակիցները: Սյունիք-Քաշաթաղ մնացած երկրորդական ճանապարհները ժամանակավորապես փակված են:
Շրջանի քաղաքային համայնքներից միայն Բերձորում է գործում ներհամայնքային ուղևորատար տրանսպորտ:
Առկա են անհրաժեշտ քանակի ախտահանիչ միջոցներ և սարքավորումներ: