ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ ՀՀ-ում բժշկի և շտապօգնության վարորդի մոտ կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել: Ավելի վաղ վիրուսը հայտնաբերվել էր նաեւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ:
Նրա խոսքով` բուժաշխատողների վարակումը երբեմն անխուսափելի է, քանի որ նրանք շատ են շփվում հիվանդների հետ, եւ, չնայած, որ նրանց տրամադրվում է պաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչ, երբեմն նրանք, այնուամենայնիվ, վարակվում են:
Այս պահի դրությամբ, ըստ նախարարի, վարակված բոլոր երեք բուժաշխատողները մեկուսացված են, եւ նրանց առողջությանն ու կյանքին ոչինչ չի սպառնում: