Հայաստանն ունի կորոնավիրուսի ախտորոշման թեստերի բավարար քանակ և շարունակում է ձեռք բերել:
Այս մասին ասուլիսում վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստի պակաս չունի: Հայաստանն ունի PSR թեստեր բավարար քանակի և շարունակում է դրանք ձեռք բերել: Մինչ օրս արվել է 1440 թեստ, որից դրական է եղել 290-ը»,-ասաց Թորոսյանն ու հավելեց` այդ գործընթացը շարունակական է:
Հայաստանը ձեռք է բերում նաև արագ ախտորոշման թեստեր: