f

Անկախ

«Հպարտամտության» կամ «դուխիզմի» վտանգները. Վլադիմիր Մարտիրոսյան


«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հպարտամտության» կամ «դուխիզմի» վտանգները:

Բարդ է իհարկե հասկանալ, որ երկրում ընդունվող որոշումների ազդեցության գնահատում և վերլուծություն չի արվում:

Բարդ է հասկանալ, որ իշխանությունների քաղաքականության մշակման և իրականացման մեկնարկային և շարժիչ ստիմուլները, որևէ կապ չունեն ազգակենտրոն պետական շահերի հետ, քանի որ չկա այդ ինտելեկտուալ ընկալման ոչ պոտենցիալը և ոչ էլ մասնագիտական ունակությունն ու փորձը, իսկ քաղաքական շահադիտությունը գերակայում է:

Սրանք պատահական քաղաքական սիմպտոմներ չեն:

Սոցիալական անհավասարության և արդարության ,էֆեկտիվ և փորձառու կառավարման հիմնախնդիրների լուծման ամենաուղիղ ճանապարհը սոցիալական լիֆտերի նպատակային և հետևողական կիրառումն Է պետության կողմից, ինչը կառավարող էլիտաների թարմացման և չլճացման համար կարևորագույն նշանակություն ունի։

Այսպիսի կոնստրուկտիվ մոտեցումը ստեղծում է առաջին հերթին կառավարման արդյունավետ, կանխատեսելի , գիտելիքահենք, փորձառու,հաշվարկված,հասարակական տարբեր շահախնդիր խմբերի հետ համաձայնեցված քաղաքականություն մշակելու և իրականացնելու լայն հնարավորություններ ։

Մեր իրականության մեջ վերնշված էվոլյուցիոն ճանապարհը հիմնավորապես վերափոխված է ռեվոլյուցիոն ճանապարհով: Մենք գործ ունենք «ռեակտիվ լիֆտերի » հետ, որտեղ վեր նշված պայմանները բացակայում են։

Արդյունքում նորօրյա քաղաքական էլիտան արդարացիորեն ունի հեղափոխական որակ ՝

«քաղաքացիական ակտիվիստից դառնալով պետական պաշտոնյա » համապատասխան պատկերացումներով՝ սեփական պատասխանատվության , իրավունքների, քաղաքականության և պետականության վերաբերյալ:

Վերջին իրադարձությունները ` հատկապես Վարչապետի քարոզարշավային հայտարարությունները, հատուկ դրության ընթացքում կառավարման մեթոդաբանության և վարքաբանության գծերը ինձ ևս մեկ անգամ համոզեցին, որ Հայաստանում ձևավորվել է մի իշխանություն, որը թերի պատկերացումներ ունի պետական քաղաքականության իրականացման պատասխանատվության վերաբերյալ։

Դեռևս 2000-ականերից Հայաստանում ձևավորվել են շահախնդիր հասարակական լայն խմբեր , որոնց քաղաքական իրողությունների մասին մտահորիզոնի և պատկերացումների հիմքում ընկած է մերժումը՝ ոչ թե քննադատական վերլուծությունը. ապամոնտաժումը և քանդումը ՝ ոչ թե ստեղծումը կամ բովանդակային այլընտանքի մշակումը և առաջարկը։

Ցավոք սրտի պետության և պետականության ընկալման առումով այդ շահախնդիր խմբերի մեծ մասը, որոնք այսօր ստանձնել են պետության կարևորագույն քաղաքական ինստիտուտների կառավարման և քաղաքականության մշակման գործառույթ ունեն ինտելեկտուալ և քաղաքական մենթալիտետի խնդիր։

Այդ խնդիրը կայանում է նրանում ,որ այս կառավարող խմբերը ունակ և պատրաստ չեն և չէին ոչ կառավարել,ոչ քաղաքականություն մշակել,ոչ էլ պատասխանատվություն կրել իրենց գործունեության և գործողությունների համար։ Նրանք հիմնականում քննադատել են և պայքարել առանց իրենց գործողությունների և թեզերի կամ հայտարարությունների համար պատասխանատու լինելու։

Պայքարել են իշխանությունների դեմ ունենալով օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց չունենալով գերակայությունների արժեհամակարգ՝ նույնականացրել են պետություն և իշխանություն հասկացությունները։

Արդյունքում նախկին իշխանությունների դեմ պայքարի և պետության դեմ պայքարի սահմանազատումը ինտելեկտուալ առումով դժվար են անում,ինչը ծայրահեղ վտանգավոր է։

Այս պարբերական մերժման և այլընտրանքային առաջարկի բացակայությամբ «մշտական պայքարական» գործելաոճը

և դիրքավորումը Փաշինյանի և «նրա թիմի» մոտ ձևավորել է քաղաքական բարդագույն իրողությունների թերընկալման պարբերական սինդրոմ ,ինչը այսօր հանգեցնում է տարերային և հատկապես վերջին շրջանում՝ ցունգցվանգային քաղաքականության։ Արդյունքում նրանք դարձել են արդեն շատ «մտահոգ»:

Ստեղծվում է տպավորություն,որ Փաշինյանը ոչ թե կառավարում և ռացիոնալ ոլորտային զարգացման պետական քաղաքականություն է մշակում և իրականացնում , այլ թերթի խմբագրի տրամաբանությամբ ստեղծում է ԶԼՄ-ների համար քաղաքականությանը և իրեն վերաբերվող մեդիա կոնտենտ, որը պետք է սպառի « ժողովուրդը»։

Իսկ նախկին պայքարասեր,բայց այժմ իշխանական շրջանակները, որևէ կերպ չեն տեղավորվում

այն նոր դերակատարության և առաքելության մեջ, որը ստանձնել են և այլևս պարտավոր են

նստել՝ ոչ թե քայլել.

աշխատել՝ այլ ոչ թե քննադատել և սևացնել. մշակել և ստեղծել՝այլ ոչ թե մերժել և չառաջարկել , վերջապես փողկապ կապել)))։

Արդյունքում խնդիրների մեջ են հայտնվում այդ առումով և սկսում հարցեր առաջացնել իրենց ընտրողների մոտ ։ Իսկ հարցերը և վերապահումները դժգոհության տեսքով առաջիկայում ավելի են խորանալու։

Պետության ինստիտուցիոնալ հիշողության մերժումը , սևացումը, մոնիպուլյատիվ թերարժևորումը և ձևափոխումը (բայց սեփական քաղաքական շահից բխող երևույթների պահպանումը), ինչը նախկինում աջակցության ռեսուրսի հավաքագրման և ժամանակավոր պահպանման առումով արդյունավետ էր՝ այսօր այլևս չի աշխատում և «Նոր Հայաստան» թեզի պես շատ արագ մաշվել է:

P.S. Իմ լավ ընկերներից մեկը`ով նաև հրաշալի կառավարիչ է և իր գործի նվիրյալ, ունի այս ամենին մեկ «հանրահայտ» և ճիշտ պատասխան`«էհհհհ» :

Վլադիմիր Մարտիրոսյան ՖԲ Գրառում

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին