f

Անկախ

Հայաստանն արդեն 3 օր է, ինչ կորոնավիրուսով վարակված անձնանց բուժման համար օգտագործում է «Հիդրոքսիլ քլորոքուին» դեղամիջոցը։


ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ լուրերի համաձայն այդ դեղամիջոցը կորոնավիրուսից արդեն իսկ բուժել է մի քանի տասնյակ հիվանդի ամբողջ աշխարհում։

«Մենք ունենք «Հիդրոքսիլ քլորոքուին», որով արդեն 3 օր է, ինչ բուժում ենք կորոնավիրուսով վարակված մեր պացիենտներին։ Մինչ այդ ունեինք երկու դեղի կոմբինացիա, որը ՄԻԱՎ-ի բուժման դեղ էր, ինչով նույնպես բուժում էինք մեր բազմաթիվ պացիենտրներին։ Դեռ սեփական փորձի հիման վրա եզրակացություններ անելը վաղ է, քանի որ շատ քիչ օր է անցել, և քիչ թվով պացիենտների վրա ենք փորձել։ Մենք հետևում ենք միջազգային գիտական լրահոսին, մեր գործընկերների՝ Չինաստանի, Իտալիայի, ԱՄՆ-ի հետ կապի մեջ ենք, որպեսզի իրենց մեծաթիվ պացիենտների բուժման արդյունքներն արագ կարողանանք մեր փոքրաթիվ պացիենտների համար կիրառել։ Նախնական որոշում ունենք, որ «Հիդրոքսիլ քլորոքուինը» «Ազիթրոմիցինի» հետ տալու ենք այն բոլոր պացիենտներին, որոնք ունեն թոքաբորբ և որոնք չունեն թոքաբորբ, բայց ունեն հարակից ռիսկի գործոն՝ ծանր քրոնիկ հիվանդություն»,- նշեց Թորոսյանը և հավելեց, որ դեղամիջոցը տրվում է նաև ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող պացիենտներին։

Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Թեստերից 1440-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 272 անձ։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 26-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը:

 

նոր կորոնավիրուս Արսեն Թորոսյան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

Անցնող շաբաթն աշխարհում
Մերկելը կորոնավիրուսը պատմության մեջ ԵՄ-ի համար ամենամեծ փորձություն է անվանել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 954 նոր դեպք է գրանցվել
Ինչպե՞ս 99% -ով նվազեցնել կորոնավիրուսով վարակվելու վտանգը
Հանրապետության տարբեր քաղաքներից ու գյուղերից դիմել են Գյումրի, որ օգնություն ստանան
ԱԺ աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են մարտ ամսվա համար. ԱԺ աշխատակազմի ղեկավար
Պետք է ամեն խոսալուց առնվազն մի 100 հատ սուտ ասես, որ մարդ չհասկանա, որ մեկը հերքի
ՀՀ պարետի որոշմամբ 6 ժամով գործունեության կասեցման որոշում է կայացվել արդեն 42 տնտեսվարողի նկատմամբ. ԱԱՏՄ
Օրական կիրականացվի 1000 թեստավորում. թեստերի տեղական արտադրության համար խոշոր գումար է հատկացվել
Ադրբեջանցին Հայաստանում սպանել է Կոտայքի մարզի բնակչին. գործը դատարանում է
Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին. ուղիղ
Այդ ողջ քաղաքական աղմուկը, ռեսուրսների կոնցենտրացիան և ֆինանսական ծախսերը ընդամենը 8 օրվա համար էին
Աբովյանի, Հրազդանի և Չարենցավանի համայնքապետարանները տրանսպորտային միջոցներ են տրամադրել՝ Երևանում բնակվող բուժաշխատողներին տեղափոխելու համար
Խնդիրներ, որ դեռ լուծում չունեն. Վահե Էնֆիաջյան
Վեց ոստիկանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. փոխոստիկանապետ
Լոռու մարզի մի քանի համայնքներում կատարված ճանապարհաշինության գործընթացներում հայտնաբերվել են կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումներ․ հարուցվել են քրգործեր
ՀՀ-ից Արցախ մուտք գործող բոլոր տրանսպորտային միջոցները ախտահանվում են
Անցնող շաբաթը Հայաստանում
Ուզում եմ վերջնականապես փակել երգչուհու թեման` հարգելով վերջինիս մահվան հանգամանքը. Ալինա Նիկողոսյան
Դեպի բնականոն կյանքի հուն. Շահան Գանտահարյան
Ինչու՞ առ այսօր Նիկոլ Փաշինյանը չի հրավիրվել ապրիլյան հանձնաժողովի նիստին. Արմեն Աշոտյան
Դատախազության հայտարարությունը միանշանակ պետք է վերաբերի նաև Ռոբերտ Քոչարյանին. փաստաբան
         Գնահատվել է հայ խաղաղապահների ծառայությունը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամասեր
Այն, որ «Քաղաքացիական ավիացիային զրկել են լիցենզիայից» լուրը իշխանությունը հերքում է չի նշանակում, որ ամեն ինչ նորմալ է. Սամսոնյան
Ավելին
Ավելին