f

Անկախ

Ինձ համար սա ամենամեծ սայթաքումն էր, որ թույլ տվեցին այս իշխանությունները․ Լարիսա Ալավերդյան


Կարծում եմ՝  եթե միջազգային արձագանքը չլիներ, իշխանությունները որևէ բան չէին փոխի, ասում է ՀՀ 1-ին օմբուդսման Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումները մեղմացնելու Կառավարության որոշումը։

Նշենք, որ մեղմացած սահմանափակումների պարագայում լրատվամիջոցները կարող են կորոնավիրուսի մասին թարգմանական նյութեր հրապարակել միջազգային մամուլից՝ վերնագրում պարտադիր հղում կատարելով սկզբնաղբյուր լրատվամիջոցին։ Իսկ կորոնավիրուսի թեմայով հրապարակումներում պարտադիր է պաշտոնական հաղորդագրությունը կամ մեկնաբանությունը, այդ թվում և հերքումը ներառելը։ Ավելին, ԶԼՄ-ներին  արգելվում է պարետատան հաղորդագրությունները խմբագրելը։

Սահմանափակման կանոնները չկատարելու դեպքում ԶԼՄ-ները կտուգանվեն 100-300 հազար դրամի չափով, իսկ եթե լրատվամիջոցը տուգանքից հետո չհեռացնի հրապարակումը, կարող է նորից տուգանվել՝ 500 հազարից մինչև 1 մլն դրամի չափով։

Նշենք, որ մինչ այս լրատվամիջոցներին ընդհանրապես արգելված էր պաշտոնականից բացի կորոնավիրուսի վերաբերյալ որևէ հրապարակում անելը, այդ թվում և միջազգային զարգացումների վերաբերյալ։

Երբ լրատվամիջոցներն ու իրավապաշտպան կազմակերպություններ դժգոհության ձայն բարձրացրեցին, իսկ ԵԱՀԿ-ն մտահոգություն հայտնեց Հայաստանում ԶԼՄ-ների  ազատության սահմանափակման վերաբերյալ, կառավարություն որոշակիորեն մեղմացրեց իր մոտեցումը։

Լարիսա Ալավերդյանի կարծիքով, սակայն, անգամ մեղմված սահմանափակումներն իրավաչափ չեն։ «Ընդամենը երեք պետություններ են, որ այդպիսի բան են թույլ տվել և դրանց թվում  է  Հայաստանը, որը նման քայլի համար հիմքեր չուներ։ Բավականին ծանր օրեր ենք ապրել, դժվարություններ ենք հաղթարահել, բայց չի եղել նման բան»,- ասում է Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ եթե խնդիր առաջացնողը կորոնավիրուսն է, թիրախում էլ այն պետք է լինի, ոչ թե ԶԼՄ-ները։ «Ի սկզբանե  դատապարտել եմ   այսպիսի չմտածված և խակ մտքի արգասիքները, որ թույլ տվեցին իրենց մեր  կառավարությունն ու ազգային ժողովը»,- ասում է Ալավերդյանը՝ շեշտելով, որ խոսքի ազատությունը, կարծիք արտահայտելու իրավունքը  ժողովրդավարության այբուբենն են։

«Տարիներ շարունակ ասել եմ, որ բավականին շատ թերացումներ ունենք, նախորդ իշխանություններին էլ ողջ տեղ չմնաց, ինչքան քննադատեցինք։ Բայց ես միշտ նշել եմ, որ մեր հասարակության նվաճումներից մեկը եղել է խոսքի ազատությունը։ Դա կոպիտ ձևով ոտնահարելու փորձեր են եղել 90-ականներին, 1-ին իշխանության ժամանակ և հիմա։ Այն, ինչ լավն է եղել, ինչո՞ւ է պետք դա ապականել»,- ասում է Ալավերդյանը։

Հարցին, թե հնարավոր է որ ներկայիս իրավիճակը նախադրյալ դառնա՝ հետագայում խոսքի ազատության շարունակական սահմանափակումների համար, Ալավերդյանն ասում է, որ ճիշտ հակառակը։ 

«Միջազգային հանրության մոտ ամոթով մնացինք։ Մենք երբեք նման դիտողություններ չենք ստացել միջազգային հանրության կողմից։ Մինչդեռ հիմա ԵԱՀԿ-ի մակարդակով մեզ դիտողություն արեցին։  Մեր իշխանությունների համար դա պետք է  ազդակ լինի, որ չկան նախադրյալներ խոսքի ազատությունը սահմանափակելու համար։ Եթե դա ընդունելի չէ բժշկական կամ առողջապահական հարցերով հայտարարված արտակարգ դրության ժամանակ, դա ընդհանրապես ընդունելի չէ կանոնակարգված ժամանակներում,- ասում է Ալավերդյանը և հավելում։- Ինձ համար սա ամենամեծ սայթաքումն էր, որ թույլ տվեցին այս  իշխանությունները՝ լինի դա գործադիրը, թե իր մասին կարծիքը որպես ժողովրդի ընտրյալի տապալած օրենսդիրը»։

Անդրադառնալով դեպքերին, երբ անհատ քաղաքացիներին են ոստիկանությունից այցելում և ստիպում հեռացնել սոցցանցային գրառումները, Ալավերդյանն ասում է, որ դա արդեն քաղաքական հետապնդում է։

«Այդպես չի կարելի վարվել, դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է։  Քաղաքացիական հասարակությունն էլ ավելի ակտիվ պետք է լինի և միջամտի»,- ասում է նա։ 

Ի տարբերություն Ալավերդյանի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների գործունեության փոփոխված սահմանափակումներից չի դժգոհում։ 

Աշոտ Մելիքյան

Հարցին, թե ինչով էր պայմանավորված գրաքննության անհրաժեշտությունը Հայաստանում արտակարգ դրության պայմաններում, Մելիքյանն ասում է․ «Կարծում եմ, որ իշխանությունները հապճեպ որոշում կայացրեցին և օբյեկտիվորեն չգնահատեցին իրավիճակը, այդպիսի սահմանափակումների  անհրաժեշտությունը չկար։ Ի պատիվ իրենց իրենք կարողացան ընդունել սխալը և շտկել այն»։

«Մեղմացվել է այն միջավայրը, որը ստեղծվել էր սահմանափակումների մասին որոշումից հետո: Կարծում եմ՝ հիմա լրատվամիջոցներն ու լրագրողները կարող են անկաշկանդ սեփական աղբյուրներից հավաքել տեղեկատվություն ու պատրաստել սեփական նյութերը, միակ պայմանն այն է, որ դրանք մեկնաբանվեն պաշտոնական ատյանների կողմից, կարծում եմ՝ դա նույնիսկ կհարստացնի այն նյութերը, որոնք պատրաստելու են խմբագրությունները և  չեն սահմանափակվի միայն պաշտոնական տեղեկատվությամբ»,- ասում է Մելիքյանը: 

Միևնույն ժամանակ Մելիքյանը հույս է հայտնում, որ այս զգայուն փուլում կեղծ տեկատվության հոսք չի սկսվի։ «Կարծում եմ՝  պաշտոնական լրահոսը, որակյալ լրատվամիջոցների աշխատանքը կստիպի, որ ֆեյք լուրերը ծնվելուց հետո արագ մեռնեն»,- ասում է նա։

 

 

 

 

խոսքի ազատություն նոր կորոնավիրուս Լարիսա Ալավերդյան Աշոտ Մելիքյան գրաքննություն

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին