ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 69 հազարը: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն։
ԱՄՆ-ում վիրուսը սկսել է տարածվել կայծակնային արագությամբ։ Մեկ օրում Միացյալ Նահանգներում կորոնավիորւսով վարակման գրեթե 10 հազար դեպք է հաստատվել։
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացել է 919 մարդ:
Ամերիկացի բժիշկներին թույլատրվել է օգտագործել կորոնավիրուսից արդեն բուժված հիվանդների արյան պլազման: Նյու Յորքի դոնորների կենտրոնը կսկսի ընդունել այն: Հակամարմինները, որոնք զարգացել են վարակվածություն ունեցող մարդկանց մոտ, կարող են օգնել ուրիշներին հաղթահարել COVID-19-ը:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: