f

Անկախ

Մինչև արտակարգ դրության ավարտը վճարումներ չկատարելու պատճառով չի դադարեցվի լույսի, գազի, ջրի մատակարարումը


Վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են դիմումներ այն մասին, որ արտակարգ դրության սահմանափակումների պատճառով հնարավորություն չունեն վճարելու կոմունալ ծառայությունների համար։  

Մասնավորապես, քաղաքացիների մի մասը նշել է, որ ինքնամեկուսացված է և աշխատանքի չգնալու պատճառով չունի վճարումներ իրականացնելու բավարար միջոցներ, իսկ մյուս մասի տեղեկացմամբ՝ վճարումներ չիրականացնելու պատճառով ծառայությունների մատուցումը ջրի, էլեկտրաէներգիայի և գազ համար դադերցվում է:

Մարդու իրավունքների պաշտպանը հարցը, երեկ առավոտյան, քննարկել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հետ: Այնուհետև փոխադարձ պայմանավորվածությամբ նույն հարցը բարձրացվել է նաև գրավոր ընթացակարգով:  

Պաշտպանի աշխատակազմի և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համագործակցության շրջանակներում դիմողների տվյալները փոխանցվել են հանձնաժողովին՝ խնդրին արագ լուծում տալու նպատակով: Արդյունքում՝ Մարդու իրավունքների պաշտպանին դիմած քաղաքացիների մի մասի կոմունալ ծառայությունները չեն դադարեցվել, իսկ դադարեցվածներինը վերականգնվել է:

 

Հանձնաժողովը ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր։  

Այդպիսի իրավական լուծում ապահովելու պայմաններում բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում վերջիններիս էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի մատակարարումը չի դադարեցվի:

Նշենք, որ նշվածը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից:

 

ՄԻՊ արտակարգ դրություն ՀՅԴ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների երկու տեսուչի մեղադրանք է առաջադրվել
«Անդրանիկ Քոչարյանն ամենակեղտոտ հայհոյանքներն է հնչեցրել Գագիկ Ջհանգիրյանի մասին». Ռուբեն Հայրապետյան.aravot.am
Ի՞նչ գեղեցիկ էր ասում մեծ գրողը. рожденный ползать не может летать.
Կոչ ենք անում Արմեն Սարգսյանին՝ դիմել Սահմանադրական դատարան. ՓԲ-ի կոչը Հանրապետության նախագահին
Դադարեցնում եմ մանկավարժական գործունեությունս, դաստիարակելու եմ դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան. Արա Սաղաթելյան
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի անունով հայտնվել են կեղծ էջեր. հայտարարություն
Փորձագետ. Մոտ 200 հազար մարդ կարող է լքել Հայաստանը
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքի որեւէ հոդվածով հիմնավոր կասկած առկա չէ. պաշտպան
Հրամանագիրը, որով Գլխավոր շտաբի պետը ազատվում է, առոչինչ է. իրավաբան
Կայացել է Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի  11.024 նոր դեպք
Այս իշխանության նպատակները չեն համընկնում մեր պետության շահերի հետ. Կարեն Բեքարյան
Կոնկրետ նպատակ կա լռեցնելու Արա Սաղաթելյանին, միգուցե Ադրբեջանից պատվեր կա․Նարեկ Մալյան
Քննարկվել է Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի ընթացքը
Թրամփը վաճառում է օվկիանոսի ափին գտնվող առանձնատունը
Ամուլսարը սար է մնալու. հորդորում ենք որոշում կայացնողներին զերծ մնալ նոր արկածախնդրությունների գնալուց.Հայտարարություն
ԱՀԿ-ն՝ համաճարակի ավարտի ժամկետի  մասին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա
Հնարավոր է՝ Արա Սաղաթելյանին ձերբակալել են, որպեսզի հաճոյանան ադրբեջանական իշխանություններին․ Վանեցյան
Հռոմի պապն Իրաք  է  մեկնել
Արա Սաղաթելյանին կալանավորելով՝ կապիտուլյացիոն ծրագրերը շարունակվելու են. Արմեն Մինասյան
Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց. Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների բողոքը
Ռուս քաղաքագետ. Հայաստանում կգտնվեն հնարավոր քաոսից օգտվողներ
Պետական պահպանության ծառայությունն ԱԱԾ-ից առանձնացնելու նպատակն է, որ Փաշինյանն ունենա իր անձնական զորքը. Վանեցյան
Գոյություն ունի  COVID-19-ի  մեկ շտամ.  Օնիշչենկո
Ավելին
Ավելին