f

Անկախ

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ


ՀՀ ճանապարհային ոստիկանության եւ տարածքային ստորաբաժանումների ուժերով Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին (Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղ եւ Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված) անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն։ Անկախին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

««Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության եւ տարածքային ստորաբաժանումների ուժերով Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին (Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղ եւ Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված) անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն:

Բացառություն կարվի.

- Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող անձանց,
- բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ այդ թվում բեռնատարների համար՝ անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար մեքենաներին՝ պարտադիր բեռնված լինելու պարագայում,
- Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անձանց եւ լրագրողների համար՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

պահակետեր Արցախ Հայաստան նոր կորոնավիրուս Ճանապարհային ոստիկանություն

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

Իր ուղեղի զարթնեցման պրոցեսին ոնց որ թե օժանդակեց ավիացյաի հետ կապված իրավիճակների, ինչի հետ իր ընտանիքը կապ ունի
Հայաստանի 30 քաղաքացի Նիդերլանդներից այսօր կժամանի Հայաստան
24 ժամով ջուր չի լինի Երեւանի 4 շրջաններում եւ Արարատի մարզում. կջրազրկվեն նաեւ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը
Ինչի՞ են ձգտում հասնել Մասիս Մայիլյանն ու նրան աջակցող ՈՒ ՆՐԱՆ ԱՋԱԿՑՈՂ ՈՒԺԵՐԸ
ՆՓ-ն հիմնական գործը գցել է պարետի վրա ու նստած սրան նրան է զանգում, "կապիտալ ծրագրեր" է քննարկում
Վիրուսը պայթեցնում է համակարգի բոլոր թույլ տեղերը և դրանք ի ցույց դնում, մերկացնում է մեղավորներին
Աղքատ հպարտների կյանքից
Արցախում կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնելու նպատակով ամրագրվել է հյուրանոցային ավելի քան 80 համար
Աշխարհը սթափվում է, իսկ Հայաստա՞նը
Մեր գյումրեցի ոստիկանները մի 100 գլուխ աչքիս բարձրացան, հատկապես նրանց շարքում գտնվող գեղեցկուհի ոստիկանը
Իրավախախտ բոլոր անձանց նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված հարկադրանքի և պատասխանատվության միջոցներ. ԱՀ ոստիկանություն
Կորոնասվիրուսի ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է․ Արսեն Թորոսյան
Իրերը կոչենք իրենց անուններով. «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն
ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին
Հաց և տեսարաններ՝ Ջոնի և Բրջոնի.
Բաց նամակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Պարոն Արման Թաթոյանին
Իտալիան ինչքան էլ վարակվի, հոգին տալուց էլ կարգին երաժշտություն է լսելու, իսկ դուք ՝ ջոնիբրջոնի
Ձեզ շեղում են իրական խնդիրներից, ձեզ շեղում են վիրուսից, որ ժամանակ չունենաք քննադատել իրենց, երբ թիվը վստահաբար հասնելու է 1000-ի և անցնելու է
ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը կոչ է արել չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլին
«Toyota» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է Ձորագետ գետի մեջ
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հարցազրույցը «Հայկական Ժամանակ» օրաթերթին
Ինչպե՞ս պահպանել հոգեկան առողջությունը և լինել արդյունավետ կարանտինի պայմաններում․ խորհուրդներ հոգեբանից
Վրաերթ Արարատի մարզում․ 30 գառ տեղում սատկել է
Ցանկացած իրեն հարգող պետություն պարզապես պարտավոր է ամեն գնով իր միջոցներով իր իսկ քաղաքացիներին բերի հասցնի հայրենիք
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 822-ի. ապաքինվել է 57 պացիենտ
Ավելին
Ավելին