f

Անկախ

Ո՞ւմ կընտրեր Վազգեն Մանուկյանը, եթե լիներ Արցախի քաղաքացի


Արցախում տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Անկախին իր տեսակետն է հայտնել ԱԺՄ նախագահ, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը։

-Պարոն Մանուկյան, մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրությունները, որոնք շատ կարևոր են ոչ միայն Արցախի, այլև  Հայաստանի Հանրապետության համար։ Ի՞նչ կարծիք և ի՞նչ ակնկալիքներ ունեք ընտրությունների ընթացքի, ցանկալի կամ սպասվող  արդյունքների վերաբերյալ։

- Իհարկե շատ կարևոր է Արցախի Ազգային ժողովի կազմը, բայց այս ընտրությունների կարևորագույն արդյունքն այն է, թե ով կդառնա Արցախի Հանրապետության նախագահ։ Ձեր հարցը ես կվերաձևակերպեմ հետևյալ կերպ․«Եթե ես լինեի Արցախի քաղաքացի, ո՞ւմ կտայի ձայնս և ինչո՞ւ»։

Նախ ասեմ, որ թեկնածունների մի մասին անձամբ ճանաչում եմ և խորին հարգանքով եմ վերաբերվում, բայց որպես ընտրող՝ կառաջնորդվեի հետևյալ սկզբունքներով․

1․ Արցախի կարևորագույն հարցն անվտանգությունն է, և Արցախի նախագահը պետք է ունենա որոշակի փորձառություն անվտանգության հարցում, ռազմական գործում և վայելի ժողովրդի վստահությունն այս հարցերում։

2․ Պետք է լինի ազնիվ իր անցած ճանապարհով։ Ունենալով ղեկավարման փորձ՝ համատեղած չլինի պետական պաշտոնը բիզնեսի հետ։

3․ Պետք է լինի անկախ, չգտնվի օտար երկրների տարբեր կառույցների ազդեցության տակ։

4․ Պետք է կարողանա, ձևավորելով արդյունավետ կառավարություն, իր շուրջ համախմբել հասարակության տարբեր շերտերի, քաղաքական տարբեր ուժերի, օգտվել մասնագետների խորհուրդներից տարբեր ասպարեզներում՝ չբաժանելով հասարակությանը յուրայիների և ոչ յուրայինների։

Ես հատուկ չեմ նշում, որ ընտրված նախագահը պետք է սերտորեն համագործակցի Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ, որովհետև ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ցանկացած իշխանության դեպքում երկու երկրների ղեկավարները, անկախ իրենց քաղաքական համակրանքներից կամ ցանկություններից, պարտադրված կլինեն համագործակցել։ Սա շատ պարզ քաղաքական իրողություն է։

Այս պայմանների մի մասը բավարարող թեկնածուներ, իհարկե, կան, բայց  իմ կարծիքով՝ միայն Վիտալի Բալասանյանն է  ամբողջովին բավարարում իմ նշած բոլոր սկզբունքներին։ Եվ եթե ես լինեի Արցախի քաղաքացի, առանց վարանելու ձայնս կտայի նրան։

Իսկ թե իրականում ի՞նչ սկզբունքներով կառաջնորդվի Արցախի ընտրողը, և արդյունքում ո՞վ կընտրվի Արցախի Հանրապետության նախագահ, դա Արցախի ժողովրդի իրավունքն է, և ես, ինչպես նաև Հայաստանի ամբողջ ժողովուրդը, հարգանքով կընդունենք արցախցիների  ընտրությունը։

Վազգեն Մանուկյան Արցախի ընտրություններ Վիտալի Բալասանյան Արցախ

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին