f

Անկախ

Ազդարարվել է «Հորիզոն-2020» թվիննինգ COBRAIN ծրագրի մեկնարկը


Այսօր ազդարարվել է ԵՊԲՀ համակարգմամբ Հայաստանում երբևէ շահած առաջին «Հորիզոն-2020» թվիննինգ COBRAIN ծրագրի մեկնարկը: Այդ նպատակով հրավիրված գիտաժողովին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը, Շվեդիայի խորհրդական-դեսպանորդ, գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնը, Եվրահանձնաժողովի և համագործակցող համալսարանների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակում երկար աշխատանք է տարվել, և այս գիտաժողովը դրա նշանակալի արդյունքներից մեկն է:

«Մենք անցյալ տարի Բրյուսելում և Երևանում քննարկումներ ենք ունեցել մեր եվրոպացի գործընկերների հետ, և վստահ եմ, որ կգտնենք լավագույն լուծումները, որպեսզի Հայաստանն առավել ներգրավված լինի այս ծրագրում: Սա թույլ կտա մեզ լուծել մեր առաջնահերթություններից մի քանիսը, այն է՝ բարձրագույն կրթության, հետազոտության և գիտության ներդաշնակ զարգացումը և ինտեգրումը: Մենք ավանդաբար լավագույն փորձ ենք ունեցել այս առումով. իհարկե, անկախությունից հետո որոշակի նահանջ ենք արձանագրել, սակայն այդ ավանդույթները և մեր ունեցած բազան թույլ կտան մեզ վերականգնել այդ հնարավորությունը, հատկապես որ ՀՀ կառավարությունն այս ուղղությամբ ջանք չի խնայում և ունի կամք՝ լուծել տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրները»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ այս նախաձեռնությունը ողջունելի է նաև եվրոպական հայտնի կենտրոնների հետ լավագույն փորձի փոխանակման տեսանկյունից:

Արայիկ Հարությունյանը նաև հաջող ընթացք է մաղթել ԵՊԲՀ-ին՝ հույս հայտնելով, որ ծրագրի արդյունքում երեք տարի հետո բուհը կունենա այնպիսի ձեռքբերում, որը թույլ կտա ոլորտը բարձրացնել միանգամայն այլ մակարդակի և համագործակցության հնարավորություն հաստատել եվրոպական հայտնի կենտրոնների հետ:

Նշենք, որ «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտություն-նե¬րի կենտրոն Հայաստանում. Նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման - COBRAIN» ծրագրի հիմնական խնդիրն է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտպան մեխանիզմների վրա: Սերտորեն համագործակցելով Թյուբինգենի (EKUT, Գերմանիա), Բոխումի (RUB, Գերմանիա) և Լունդի (ULUND, Շվեդիա) համալսարանների հետ՝ նախատեսվում է հաստատել նեյրոգիտության հետազոտությունների կառուցվածքը, կատարելագործել երիտասարդ հետազոտողների հմտությունները, ընդլայնել հետազոտական կարիերայի հնարավորությունները, զարգացնել համալսարանի նորարարական կարողությունները, ինչի արդյունքում համալսարանն ավելի ներկայանալի կլինի գիտական հանրության առջև:

Նախագիծը հիմք կհանդիսանա Հայաստանում «Ուղեղ» նախաձեռնության թողարկման և Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնի համար համապատասխան աշխատակազմի ու ենթակառուցվածքի ձևավորման համար։

Արայիկ Հարությունյան ՀՀ ԿԳՄՍ

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին