f

Անկախ

«Ռեկտորի որդու անվան շահարկումը բացարձակապես անհիմն է». Մանկավարժական համալսարանն արձագանքը


Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ՀՊՄՀ Լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ կապված Գլխավոր դատախազության կողմից մարտի 26-ին տարածված հաղորդագրության հետ, որում նշվում էր, որ համալսարայում առերևույթ չարաշահումներ են տեղի ունեցել, ինչի առթիվ հարուցվել է քրգործ: Պարզաբանման մեջ ասվում է.

«ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության հիման վրա տարբեր լրատվամիջոցներ պատրաստել են տարբեր «աղմկահարույց» վերնագրերով նյութեր, որոնք իրականության հետ հաճախ աղերս չունեն։

Նախ, այն նյութերը, որոնք դեռ ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրության տիրույթում են, հուսով ենք բազմակողմանի եւ անաչառ քննության կենթարկվեն, իսկ լրատվամիջոցներին տեղեկացնում ենք, որ «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը 2016 եւ 2019 թթ․ երկու ընկերությունների հետ մաքրման ծառայությունների ձեռք բերման նպատակով պայմանագրերը կնքել է գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության նորմերին ու պահանջներին համապատասխան կազմակերպված գնումների գործընթացի արդյունքում։ Այն հանգամանքը, որ նշված ընկերությունները գնման գործընթացում կամ պայմանագրի գործողության ընթացքում թույլ են տվել խախտումներ, որոնք մանրամասն շարադրված են հաղորդագրությունում եւ որոնց հիմքով հարուցվել է քրեական գործ, եւ դրանք դեռեւս պետք է հիմնավորվեն քրեական գործի շրջանակներում կատարվող քննությամբ, վերաբերում են միմիայն այդ ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեությանը, եւ Մանկավարժակսն համալսարանի համար թե՛ հարկային, եւ թե՛ իրավական հետեւանքներ չեն առաջացնում։

Ինչ վերաբերում է համալսարանի ռեկտորի որդու անվան շահարկմանը,  ապա տեղեկացնում ենք, որ այն բացարձակապես անհիմն է. ռեկտորի որդին 2009 թվականից սովորել, ապա եւ ապրում ու աշխատում է ՀՀ սահմաններից դուրս։ Նա երբեւէ որեւէ առնչություն չի ունեցել «Դպրոց» ՍՊԸ-ի հետ։ Իսկ իրականությանը չհամապատասխանող որեւէ զրպարտություն ենթակա է քրեական հետապնդման՝ համաձայն ՀՀ քրեական  օրենսգրքի N 333 (սուտ մատնություն) հոդվածի»:

Մանկավարժական համալսարան Գլխավոր դատախազություն

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին