Միացյալ Նահանգները նոր տեսակի կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերով աշխարհում առաջին տեղում է հայտնվել: Այդ մասին հայտնում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով երկրում վիճակագրության իր հաշվարկներին: Գրում է Gazeta.ru-ն։
Հրապարակման համաձայն, ԱՄՆ-ն հինգշաբթի՝ մարտի 26-ին, վարակվածների թվով գերազանցել է Իտալիային և Չինաստանին:
Ըստ թերթի ՝ երկրում արդեն իսկ հայտնաբերել է COVID-19 նոր կորոնավիրուսով վարակման 81 321 դեպք:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: