Րոպեներ առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիրներից մեկը՝ 35-ամյա Մարկ Ցուկերբերգը, հայտարարել է, որ կնոջ՝ Պրիսցիլա Չանի հետ 25 միլիոն դոլար կնվիրաբերի կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Գրում է Gazeta.ru-ն։
«Ես և Պրիսցիլան 25 միլիոն դոլար կհատկացնենք COVID-19 բուժման մետոդների մշակումն արագացնելու համար: Մենք համագործակցում ենք Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի և այլ կազմակերպությունների հետ, որպեսզի հնարավորինս արագ հայտնաբերենք ամենահեռանկարային արդեն գոյություն ուենցող դեղամիջոցները և որոշվի թե դրանցից որոնք կարող են արդյունավետ լինել կորոնավիրուսը կանխելու և բուժելու համար: Քանի որ այդ դեղերն անվտանգության առումով արդեն կլինիկական փորձարկման ենթարկվել են և եթե դրանք արդյունավետ են, ապա դրանք հասանելի դարձնելը շատ ավելի արագ կլինի, քան նոր պատվաստանյութի մշակումը և փորձարկումը: Հուսով եմ, որ դա տեղի կունենա մի քանի ամսվա ընթացքում, այլ ոչ թե մեկ տարի կամ ավելի ուշ: Անահմբերությամբ սպասում եմ, թե ինչ կմշակի Therapeutics Accelerator հետազոտական կենտրոնը», - գրել է Մարկ Ցուկերբերգը։