f

Անկախ

Արցախի Հանրապետության նախագահի մի քանի թեկնածուներ հայտարարություն են տարածել


ԱՀ նախագահի թեկնածու Ռուսլան Իսրայելյան/Ruslan Israyelyan-ի՝ Արցախում արտակարգ դրություն մտցնելու և ընտրությունները հետաձգելու ԱՀ նախագահի բոլոր թեկնածուներին ուղղված համատեղ կոչ անելու առաջարկին, ժամը 19:00-ի դրությամբ, արձագանքել են ԱՀ նախագահի ներքոնշյալ թեկնածուները և հանդես են եկել համատեղ հայտարարությամբ.
Ցանկը բաց է ԱՀ նախագահի բոլոր թեկնածուների համար

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուների
ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Նոր կորոնավիրուս համավարակի տարածման մասին վերջին տեղեկությունները խիստ մտահոգիչ են, ինչը մեզ բերում է այն եզրահանգման, որ այս պայմաններում համապետական ընտրությունների անցկացումը շատ մեծ ռիսկեր է պարունակում։ 

Առավել ևս ռիսկային գոտուց եկած հարյուրավոր դիտորդների ու զորանոցային ռեժիմից հանած բանակայինների շփումներից բխող վտանգը նկատի ունենալով, ինչն ուղիղ սպառնալիք է ազգային անվտանգությանը։

Միանշանակ դրական ենք գնահատում Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկված միջոցները, այդ թվում՝ արտակարգ դրության հայտարարումը և նախատեսված հանրաքվեի հետաձգումը։ Գտնում ենք, որ համանման միջոցներ անհապաղ պետք է ձեռնարկվեն նաև Արցախում, քանի որ ՀՀ-ի հետ մենք ունենք անվտանգության ընդհանուր միջավայր, ուստի համավարակի դեմ պայքարի տրամաբանությունն ու մարտավարությունը նույնական ու միասնական պետք է լինեն։

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ համաճարակի վտանգների թերագնահատումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Դրա պերճախոս վկայությունն է մեր հարևան Իրանում համավարակի տարածման պայմաններում իրավիճակի ոչ համարժեք գնահատումը և ընտրությունների անցկացումը, ինչը տխուր հետևանքների է հանգեցրել։

Գտնում ենք, որ ստեղծված արտառոց պայմաններում Արցախի իշխանությունները պետք է կամք ու վճռականություն դրսևորեն, առաջնորդվեն միայն ու միայն հանրային շահերով, արտակարգ դրություն հայտարարեն՝ դրանից բխող միջոցներ ձեռնարկելով համավարակի հնարավորինս կանխարգելման ուղղությամբ և հետաձգեն ընտրությունները, այլապես ստիպված են լինելու ստանձնել հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը։ Այս պայմաններում Արցախի նախագահի ցանկացած թեկնածուի հաջողությունը պյուռոսյան հաղթանակ է լինելու, քանի որ երկիրը կարող է հայտնվել ծանր իրավիճակում։ Կանխարգելիչ միջոցները շատ ավելի արդյունավետ են ու նվազ կորստաբեր, քան հնարավոր ծանր իրավիճակից երկիրը դուրս բերելու ջանքերը։

Եթե որոշ ուժեր վստահ են, որ անվերապահ հաղթելու են ընտրություններում, ապա շատ ավելի տարակուսելի է ներկայիս մտահոգիչ պայմաններում անպայման ընտրություններ անցկացնելու նրանց ցանկությունը, ինչն առաջին հերթին կասկածի տակ է դնում իրենց այդ վստահությունը և ընտրությունների անցկացման հետ կապված լուրջ կասկածներ առաջացնում մյուսների մոտ։
Մեկ անգամ ևս իշխանություններին կոչ ենք անում սթափ ու համարժեք գնահատել իրավիճակը և պատասխանատու որոշում կայացնել, այն է՝ արտակարգ դրություն հայտարարել և հետաձգել ընտրությունները։

Եթե իշխանությունները պատասխանատու կեցվածք չընդունեն և կամք ու վճռականություն չունենան անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու, ապա հանրությունը ստիպված պետք է լինի ստանձնել պատասխանատվությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկել ընտրական շրջանում համավարակի տարածման կանխարգելման հանրային վերահսկողության ուղղությամբ։ Մենք պատրաստակամ ենք մեր ուժերի ներածին չափ նպաստել նման վերահսկողությանը։

Սա նաև նշանակում է, որ եթե իշխանություններն, այնուամենայնիվ, որոշեն ցանկացած գնով ընտրություներ անցկացնել, ապա կասկածի տակ է դրվելու ընտրությունների լեգիտիմությունը։
Հորդորում ենք նաև Արցախի անվտանգության երաշխավոր ՀՀ իշխանություններին՝ նպաստելու իրավիճակին համարժեք միջոցների ձեռնարկմանն Արցախում», գրել է թեկնածուն:

Ըստ հրապարակման՝ կոչին միացել են Արցախի նախագահի թեկնածուներ Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը, Աշոտ Դադայանը և Մասիս Մայիլյանը:

Արցախ Արցախի նախագահի թեկնածուներ հայտարարություն

Այլ հոդվածներ հեղինակից

2019 թվականին ՀՀ ԱԱԾ-ի կարիքների համար 34.1 մլրդ դրամ է հատկացվել. ՀՀ ֆիննախ
Ոստիկանություն. 2019-ին հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 8,8 տոկոսով
Ոստիկանության մոտ 100 ծառայող վարակվել է կորոնավիրուսով. Ոստիկանապետ
Նման դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի գործել կտրուկ և չոր. վարչապետի խոսնակ
ՀՀ Պետական ​​անվտանգության գլխավոր վարչությունում կրճատումներ են իրականացվում. Արման Սարգսյան
2019 թվականին ՀՀ ԱԻՆ-ի կարիքների համար 15.1 մլրդ դրամ է հատկացվել. ՀՀ ֆիննախ
Իմ կողմից ազատման դիմում չի եղել, եթե լիներ, ես այսօր այստեղ չէի լինի. ԱԱԾ տնօրեն
Ռուսաստանում  կորոնավիրուսի 8726 նոր դեպք  է  հայտնաբերվել
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայի կենտրոնը երեկ ձեռք է բերել 4600 փայտիկ` 2300 նմուշի համար
Ալաբամայում   հրաձգության  հետևանքով յոթ մարդ  է  մահացել
Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. Թաթոյան
Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ հանձնաժողովում նշանակվել է «Covid-19 պանդեմիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության վրա» հարցով զեկուցող
Բացահայտվել է երկու տարի առաջ կատարված դանակահարությունը․ կան ձերբակալվածներ
Թալինի ոստիկանները ապօրինի գազային ատրճանակ ու մարիխուանա են հայտնաբերել
Առաջիկա օրերին Հանրապետության տարբեր շրջաններում սպասվում են տեղումներ
2019 թվականին ՀՀ ոստիկանության կարիքների համար 68.7 մլրդ դրամ է հատկացվել. ՀՀ ֆիննախ
Փրկարարները դուրս են բերել Փամբակ գետն ընկած 60–ամյա կնոջը. նրա առողջական վիճակը բավարար է
Եղել են որոշ դրվագներ, որ հերքվել են. Տիգրան Կարապետյանը՝ Ապրիլյան պատերազմի միֆերի մասին
Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին. ՀՅԴ Բյուրոյի անդամ
Նիկոլ Փաշինյանը կրկին մետրոյից լուսանկար է հրապարակել այս անգամ՝ անչափահասի
Ադրբեջանի կողմից ռազմատենչ կոչերը համարժեք արձագանք են ստանում թե ԱԳՆ-ի, թե ՊՆ-ի կողմից.
Մի քանի նվազագույն կանոն անձնական տվյալների պաշտպանության համար.
Վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազար Ֆիզիկական եւ 17.4 հազար իրավաբանական անձ
Պարգեւավճարների համակարգը բավականին դրական ազդեցություն է ունեցել ոստիկանների աշխատանքի վրա. ՀՀ ոստիկանապետ
Երկրորդ կարծիք լինել չի կարող. Փաշինյանի ստեղծած «թուլեքի թագավորությունը» ժամ առաջ պետք է ապամոնտաժել. Միհրան Հակոբյան
Ավելին
Ավելին