f

Անկախ

Վիտալի Բալասանյան. «Ինձ ընտրողն ինձ հետ միասին կանգնում է մեր զորքի շարքերում»


Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչներն օրեր առաջ հանդիպում են ունեցել «Ղարաբաղ տելեկոմ» և «Արցախկապ» ընկերությունների աշխատակիցների հետ։

Վ. Բալասանյանն, առանց փակագծերը բացելու, հանդիպման առիթն օգտագործելով, բոլորին հայտնել է իր շնորհակալությունը 2016-ի ապրիլյանի օրերին իրենց աշխատանքի համար, քանի որ առանց նրանց ապահոված կապի, ամեն ինչ շատ ավելի բարդ էր լինելու։

«Թեև մինչ օրս առիթ չեմ ունեցել ասելու ու գնահատական տալու և չգիտեմ էլ՝ պատասխանատուներից ով որքանով է գնահատել, որպես առաջին գծի պատասխանատու հիմա նշեմ, որ հոգաչափ շնորհակալ եմ բոլորիցդ։ Չունեինք մեկ մետր հատված, որ կապից դուրս լիներ…»,- ընդգծեց գեներալ Բալասանյանը։

Իհարկե, հիմա էլ մի այլ պատերազմական իրավիճակում է հայտնվել հայ ժողովուրդը, պայքարելով նոր տիպի վտանգի՝ կորոնավիրուսի դեմ։

Ի դեպ, մինչև հանդիպման մեկնարկն Արցախի նախագահի թեկնածու Վ. Բալասանյանը բոլոր հավաքվածներին բժշկական դիմակներ բաժանեց և խնդրեց կրել դրանք՝ այս օրերին շատ ուշադիր լինել մասնագետների հորդորներին։

«Համաշխարհային պատերազմ է, ժողովուրդ, շատ զգույշ պիտի լինենք։ Դեռևս մարտի 15-ին եմ դիմել Արցախի նախագահին՝ կոչ անելով հետաձգել ընտրությունները, բայց մինչ օրս որոշում չկա՝ ինձ համար անհայտ պատճառներով։ Մեր իրավաբանների խումբն ուսումնասիրել է Սահմանադրությունը, և եզրակացությունը հրապարկվել է, ըստ որի, այո՛, մեր Սահմանադրությունը թույլ է տալիս Արցախում արտակարգ դրություն հայտարարել»,- ասաց Բալասանյանը՝ հավելելով, որ իրենք ևս այս օրերին սպասում են երկրի ղեկավարության պատասխանատու որոշմանը։

Արցախի Հանրապետություն Վիտալի Բալասանյան ֆեյսբուքյան գրառում

Այլ հոդվածներ հեղինակից

Նման դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի գործել կտրուկ և չոր. վարչապետի խոսնակ
ՀՀ Պետական ​​անվտանգության գլխավոր վարչությունում կրճատումներ են իրականացվում. Արման Սարգսյան
2019 թվականին ՀՀ ԱԻՆ-ի կարիքների համար 15.1 մլրդ դրամ է հատկացվել. ՀՀ ֆիննախ
Իմ կողմից ազատման դիմում չի եղել, եթե լիներ, ես այսօր այստեղ չէի լինի. ԱԱԾ տնօրեն
Ռուսաստանում  կորոնավիրուսի 8726 նոր դեպք  է  հայտնաբերվել
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայի կենտրոնը երեկ ձեռք է բերել 4600 փայտիկ` 2300 նմուշի համար
Ալաբամայում   հրաձգության  հետևանքով յոթ մարդ  է  մահացել
Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. Թաթոյան
Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ հանձնաժողովում նշանակվել է «Covid-19 պանդեմիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության վրա» հարցով զեկուցող
Բացահայտվել է երկու տարի առաջ կատարված դանակահարությունը․ կան ձերբակալվածներ
Թալինի ոստիկանները ապօրինի գազային ատրճանակ ու մարիխուանա են հայտնաբերել
Առաջիկա օրերին Հանրապետության տարբեր շրջաններում սպասվում են տեղումներ
2019 թվականին ՀՀ ոստիկանության կարիքների համար 68.7 մլրդ դրամ է հատկացվել. ՀՀ ֆիննախ
Փրկարարները դուրս են բերել Փամբակ գետն ընկած 60–ամյա կնոջը. նրա առողջական վիճակը բավարար է
Եղել են որոշ դրվագներ, որ հերքվել են. Տիգրան Կարապետյանը՝ Ապրիլյան պատերազմի միֆերի մասին
Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին. ՀՅԴ Բյուրոյի անդամ
Նիկոլ Փաշինյանը կրկին մետրոյից լուսանկար է հրապարակել այս անգամ՝ անչափահասի
Ադրբեջանի կողմից ռազմատենչ կոչերը համարժեք արձագանք են ստանում թե ԱԳՆ-ի, թե ՊՆ-ի կողմից.
Մի քանի նվազագույն կանոն անձնական տվյալների պաշտպանության համար.
Վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազար Ֆիզիկական եւ 17.4 հազար իրավաբանական անձ
Պարգեւավճարների համակարգը բավականին դրական ազդեցություն է ունեցել ոստիկանների աշխատանքի վրա. ՀՀ ոստիկանապետ
Երկրորդ կարծիք լինել չի կարող. Փաշինյանի ստեղծած «թուլեքի թագավորությունը» ժամ առաջ պետք է ապամոնտաժել. Միհրան Հակոբյան
Անցած տարի միջին ամսական աշխատավարձը կազմել է 182 673 դրամ. Ջանջուղազյան
Պահանջում ենք չեղարկել ժողովրդի հարկային բեռն ավելացնող խայտառակ նախագիծը. «Հայրենիք» կուսակցություն
ՈՉ՛ հարգելի ժողվարչապետ.ՀՀ քաղաքացին պետք է պահանջի, որ ինքը և իր ընտանիքի անդամները ստանան բարձր և արժանապատիվ աշխատավարձ. Արմեն Ավետիսյան
Ավելին
Ավելին