f

Անկախ

«Կարելի է դիտարկել էլեկտրոնային եղանակով նիստերի անցկացման և քվեարկության հնարավորությունը»․ Ա․ Աշոտյան


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․​

«Կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերը պետական կառավարման համակարգերի համար

Այսօր աշխարհում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տարածված մի շարք սահմանափակումները զգալի ռիսկեր են առաջացնում ոչ միայն տարբեր երկրների առողջապահական, սոցիալ-տնտեսական համակարգերի համար, այլև լուրջ սպառնալիքներ են ստեղծում պետական կառավարման ժողովրդավարական ինստիտուտների համար։ Մեծ է հավանականությունը, որ բազմաթիվ երկրներում սահմանված արտակարգ դրությունը կարող է լուրջ վնաս հասցնել այնտեղ պետական ինստիտուտների զսպումների և հակակշիռների գործող մեխանիզմներին։

Մեծ է մտահոգությունը, որ ավտորիտար էությամբ ղեկավարները կարող են ստեղծված արտակարգ իրավիճակն օգտագործել՝ մյուս հակակշռող պետական ինստիտուտներին չեզոքացնելու և սեփական քաղաքական հավակնությունները կյանքի կոչելու նպատակով։

​Օրինակ արտակարգ իրավիճակում սեփական լիազորությունները ընդլայնելու հավակնություններով արդեն իսկ հասցրել է հանդես գալ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Մի շարք երկրներում նախաձեռնվում են միջոցառումներ, որոնք պարունակում են որոշ ավտորիտար նրբերանգներ։ Հատկապես հարվածի տակ են հայտնվում տարբեր երկրների խորհրդարանները, քանի որ լինելով ներկայացուցչական և համեմատաբար մեծ կազմ ունեցող մարմիններ, վերջիններս բախվում են աշխատանքի կազմակերպման մի շարք խնդիրների հետ։ Սա հատկապես կարող է անցանկալի հետևանքներ ունենալ խորհրդարանական կառավարական համակարգ ունեցող երկրների պարագայում։

​Կան ստեղծված իրավիճակի հաղթահարման շուրջ մի շարք քննարկվող առաջարկներ և մոդելներ, որոնցից յուրաքանչյուրը ունի իր առավելություններն ու թերությունները։ Օրինակ որոշ երկրներում խորհրդարանները շարունակում են բնականոն աշխատանքը, ինչը մեծ ռիսկեր է ստեղծում ոչ միայն պատգամավորների առողջության համար, այլև որպես վատ օրինակ է ծառայում մյուս քաղաքացիների համար։ Սա հատկապես նկատելի է այն երկրներում, որտեղ սահմանափակումներ են կիրառվում քաղաքացիների համար, օրինակ արգելվում է տանից դուրս գալը, կամ շփումը մեկ հոգուց ավել մարդկանց հետ։ Ստացվում է տարօրինակ իրավիճակ, երբ քաղաքացիների համար սահմանափակվում են նման գործողությունները, մինչդեռ խորհրդարանականները՝ նույնպես հանդիսանալով քաղաքացիներ, փաստացի չեն ենթարկվում այդ արգելքին։

Օրինակ, Գերմանիայում, թեև քաղաքացիներին կոչ է արվել խուսափել հավաքներից և 2 հոգուց ավել անձանց հետ շփումներից, սակայն գործող օրենսդրությունը պարտադրում է, որպեսզի արտակարգ իրավիճակից բխող միջոցառումների համար քվեարկությանը խորհրդարանի շենքում մասնակցի առնվազն պատգամավորների կեսը։ Աշխարհում քիչ չեն պատգամավորների վարակման դեպքերը։ Օրինակ, Իրանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի օրենսդիր մարմիններում գրանցված վարակի դեպքերը վերոհիշյալի վառ ապացույցն են։ Մեծ Բրիտանիայում խորհրդարանը նույնպես շարունակում էր իր բնականոն աշխատանքը, թեև մարտի 27-ին հայտնի դարձավ, ՄԲ վարչապետ Բորիս Ջոնսոնի վարակման և ինքնամեկուսացման մասին, և դեռ հայտնի չէ, թե ինչ հետևություններ կանեն խորհրդարանականները։

​Մյուս երկրներում խորհրդարանները շարունակում են աշխատել, չնայած որ պատգամավորների մեծ մասը, կամ մի զգալի մասը չի մասնակցում նիստերին։ Այս իրողությունը նույնպես խնդրահարույց է, քանի որ նախ պատգամավորը, թեկուզ իր կամքով, բայց օբյեկտիվ պատճառներով զրկվում է օրենսդիր աշխատանքներին մասնակցելու իր իրավունքից։ Միաժամանակ, այսպիսի իրավիճակը կարող է էական ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա։ Օրինակ ԱՄՆ-ում առնվազն 5 հանրապետական սենատորներ մեկուսացվել են կորոնավիրուսով վարակված լինելու կամ վարակի կասկածանքի պատճառով, ինչը որոշ ժամանակ խոչնդոտում էր համաճարակի հետևանքները հաղթահարելու նպատակով ֆինանսական օժանդակության փաթեթի արագ հաստատման գործընթացը։ Սա կապված է այն հանգամանքի հետ, որ սենատորները պետք է քվեարկությանը մասնակցեն՝ անձամբ ներկայանալով Սենատ։

​Խորհրդարանի աշխատանքի դադարեցումը նույնպես խնդրի լուծում չէ, քանի որ համաճարակի հետ կապված իրավիճակը, ըստ տարբեր կանխատեսումների, առնվազն ամիսներ շարունակ կարող է պահպանվել, ուստի հնարավոր չէ այդքան երկար ժամանակով ամբողջովին կասեցնել պետության օրենսդիր գործունեությունը։ Օրինակ Իսպանիայում խորհրդարանի աշխատանքը գրեթե ամբողջությամբ դադարեցվել է, թեև այդ երկրում օրենքը այժմ հնարավորություն է տալիս քվեարկությանը մասնակցել նաև հեռահար ձևով։

Մյուս տարբերակը նիստերի օնլայն անցկացման և օնլայն քվեարկության եղանակն է, որը սակայն նույնպես որոշակի խնդիրների է բախվում։ Օրինակ Չիլիում օնլայն քվեարկություն նախատեսելու առաջարկը անցյալ շաբաթ չընդունվեց, որովհետև բավարար քանակությամբ պատգամավորներ չաջակցեցին դրան։ Ներկայումս Իտալիայում նույնպես քննարկվում է պատգամավորների պալատի կողմից հեռահար քվեարկություն սահմանելու գաղափարը։

Հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակը, և այն, որ լինելով խորհրդարանական պետություն, Հայաստանի համար նույնպես շատ կարևոր է խորհրդարանի անխափան գործունեության շարունակականության պահպանումը, հարկավոր է մեզ մոտ նույնպես ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, որոնք թույլ կտան մի կողմից շարունակել օրենսդիրի բնականոն աշխատանքը, մյուս կողմից սահմանափակել դրանից բխող ռիսկերը։ Մասնավորապես կարելի է դիտարկել էլեկտրոնային եղանակով նիստերի անցկացման և քվեարկության հնարավորությունը։ Ուշագրավ է, որ Հայաստանում նույնպես քաղաքացիների տեղաշարժի համար սահմանափակումներ են կիրառվում, որի պարագայում ԱԺ բազմամարդ նիստերի անցկացումը անտրամաբանական է թվում։

Թեև այս թեմայով ԱԺ-ում արդեն իսկ ծավալվել է քննարկում, սակայն խնդիրը շարունակում է պահպանել իր արդիականությունը և հարկավոր է տրամաբանական լուծումներ գտնել»։

կորոնավիրուսի դեմ պայքար Արմեն Աշոտյան ՖԲ Գրառում

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին