f

Անկախ

«Գոյություն ունեցող երկու լուծումներն էլ վատն են, իսկ հետևանքները՝ անխուսափելի ծանր»․ Ա․ Ղազինյան


«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Իրավիճակը գնալով բարդանում է և Կառավարությունը , որպես իրավիճակի հիմնական քաղաքական պատասխանատու, պետք է կայացնի հետևյալ որոշումներից մեկը.

1. Շարունակել վարել համաճարակի հակազդման քաղաքականություն, ինչը ենթադրում է երկարացնել արտակարգ դրությունն ու ազատ տեղաշարժի ամբողջական սահմանափակումը, և

2. Վերացնել բոլոր սահմանափակումները և հասարակական, տնտեսական ու քաղաքական կյանքը վերադարձնի բնականոն հուն։

Երկու դեպքում էլ հետևանքները շատ ծանր են լինելու, քանի որ համաճարակի տարածման աշխարհագրությունն ու վարակվածների թիվը հուշում է, որ համաճարակի կոնսերվացման ռազմավարությունը, ինչ որ պահի, կդառնա անիմաստ և այլևս անհրաժեշտ կլինի մտածել ՀՀ առողջապահական համակարգի առավել ընդլայնման և արդիականացման ուղղությամբ։ Դրան գումարած այն հանգամանքը, որ մեկուսացման մեջ գտնվող հարյուր հազարավոր քաղաքացիներ, զրկված լինելով աշխատելու և եկամուտ գեներացնելու հնարավորությունից, ինչ որ պահի կսկսեն չենթարկվել իշխանության սահմանափակումներին և համատարած դուրս կգան մեկուսացումից։

Իսկ սահմանափակումների վերացումը, այսինքն երկրորդ տարբերակի ընտրությունը, հղի է վարակի անվերահսկելի տարածմամբ՝ իր բոլոր հետևանքներով։ Այս պարագայում ՀՀ կառավարությունը հնարավորություն կստանա ազատ տնտեսական գործունեությամբ եկամուտ գեներացնել՝ դրանց սոցիալական ապահովության վրա ուղղելու փոխարեն ներդնել առողջապահական համակարգի վրա։

Գոյություն ունեցող երկու լուծումներն էլ վատն են, իսկ հետևանքները՝ անխուսափելի ծանր։ Ստեղծված իրավիճակում պետք է ընտրել չարյաց փոքրագույնը և իշխանությունները՝ ավանդական դարձած պոպուլիզմի փոխարեն, պետք է գնան պրագմատիկ հաշվարկի ճանապարհով։

Մարդկայնորեն հասկանում եմ իշխանությունների ծանր վիճակը և գտնում եմ, որ իշխանության կայացրած ցանկացած որոշում պետք է ընդունել ի գիտություն և առանց համակարգային քննադատության աշխատել անխուսափելի վնասն ու կորուստը հասցնել նվազագույնի։

Համաճարակի ավարտից հետո կտրվեն բոլոր քաղաքական գնահատականները։

Արթուր Ղազինյան ՖԲ Գրառում ՀՀ Կառավարություն որոշում

Այլ հոդվածներ հեղինակից

Անբարեխիղճ պարտատերերը կարող են հանգիստ քնել. ԱԺ-ն սահմանափակեց ՀՀ Կենտրոնական բանկի հնարավորությունները
Պավել Յանկուլովսի անուն-ազգանունով, շարունակության մեջ առաջարկում է... «ուրիշ ազգից կնիկ բերել՝ գեններս փոխենք»
Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել
ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը հունիսի 15-ին նիստ կանցկացնի տեսակոնֆերանսի ռեժիմով
Կորոնավիրուսից մահացած 12 անձանցից ամենաերիտասարդը 46-ամյա կին է
Արտակարգ պատահար Մերձավանում. վնասվել է ջրատարը, գյուղի ջրամատակարարման համակարգ են ներթափանցել կեղտաջրեր
Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ հնարավոր է ստանալ նաեւ էլեկտրոնային տարբերակով
Այո, բոլորիս սխալն է՝ ինձնից սկսած, հազարավոր ուրիշ մարդկանցով վերջացրած. Փաշինյան
Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների 515 դեպք. Կա 15 մահ, որից 3-ը այլ հիվանդությունից
Թույլ ենք տվել սխալներ, որի հետևանքով հսկիչ անցակետում աշխատող է վարակվել. Արայիկ Հարությունյան
Շների կողմից հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա
Ուղղաթիռով Գորիսից Երևան է տեղափոխվել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխա. Բժիշկները վիճակը գնահատում են ծանր
Մեղավորյան Նիկոլ Ստուկաչևիչն իր փոխարեն մեղավորներ է փնտրում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2020-2021 ուսումնական տարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կարևոր ստուգատեսների ժամանակ ռուս սպաները, ցանկանալով ցույց տալ զորքի լավ պատրաստվածությունը, առաջին պլան էին մղում հայաստանցի զինվորներին․Հայկ Ալումյան
Համավարակի անողոք վիճակագրությունը․ մեր երկիրն ամենաշատ վարակվածներից է. Արա Գալոյան
Արայիկ Հարությունյանը կադրերի հետ կապված նոր հրամանագրեր է ստորագրել
Դատախազությունում հաստիքների ավելացման անհրաժեշտության, պատճառների և հիմքերի մասին
Դարձնել գյուղատնտեսությունն առավել դիմակայուն կլիմայական փոփոխությունների նկատմամբ․ մեկնարկել է ՊԳԿ նոր ծրագիրը
«Ժողովուրդ». Նոր զարգացումներ. ովքեր կլինեն փաստահավաք հանձնաժողովի կազմում
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ. նա կորոնավիրուս է ունեցել. Թորոսյան
«Մեղավորների փնտրտուք». Նիկոլ Փաշինյանի լայվը
«Փաստ»․ Ի՞նչ մեսիջներ է հղում վարչապետը հանրությանը
«Ժողովուրդ». Ո՞ւմ օգտին է ՄԻԵԴ-ի ուղարկած պատասխանը․ Քոչարյանի գործի հետքերով
Ավելին
Ավելին