f

Անկախ

Հայ գիտնականները երկրաբանության ոլորտում համաշխարհային նշանակության արդյունքներ են արձանագրել


Հայաստանում իրականացված երկրաբանական հետազոտությունների ընթացքում արձանագրված արդյունքները կարևոր  նշանակություն ունեն պալեոմիջավայրի պայմանների վերականգնման և միջազգային ժամանակաշերտագրական սանդղակի հարկերի սահմանազատման գործում։ 
 

«Ուսումնասիրվել են Ուրցաձորի, Շաղափի, Լանջառի, Ուրցալանջի, Մալիշկայի էոցեն (56-33,9 միլիոն տարի առաջ) և  օլիգոցեն (33,9-23,03 մլն. տարի) ժամանակահատվածում ծովային պայմաններում կուտակված նստվածքային կտրվածքները, որոնք համարվում են կատարյալ պահոցներ պալեոմիջավայրի պայմանների վերականգնման համար»,- ասում է ուսումնասիրություններն իրականացրած գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի՝ գիտական գծով տեղակալ, երկրաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանը:

Վեդի գետ ավազանը Ուրծի լեռնաշղթայից

Նա նշում է, որ Երկրագնդի վրա 56 մլն տարի առաջ ջերմաստիճանի բարձրացումը, իսկ մոտ 34 մլն տարի առաջ ջերմաստիճանի կտրուկ անկումը հանգեցրել է օրգանիզմների մասսայական ոչնչացման և Անտարկտիդայի հանկարծակի զանգվածային սառցապատման:

«Այս կլիմայական փոփոխությունները, իսկ տարածաշրջանում նաև երկրադինամիկ ակտիվ պայմանները (բարձրացում, լեռնագոյացում) իրենց ազդեցությունն են ունեցել նստվածքակուտակման, միկրոօրգանիզմների տեսակի և տարածվածության օրինաչափության վրա, ինչն էլ ուսումնասիրվել է ծրագրի շրջանակներում»,- ասում է նա։ 

Ուսումնասիրություններն իրականացրել են ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի և ՌԴ Վ. Ի. Վերնադսկու անվան Պետական Երկրաբանական թանգարանի գիտաշխատողները։ 

Անդրադառնալով արձանագրված արդյունքների առանձնահատկությանը՝ Սահակյանը նշում է․ «Չնայած աշխարհում բարտոն - պրիաբոն ժամանակահատվածի (մոտ 41.3-33.9 մլն. տարի) ակտիվ ուսումնասիրությանը,  այս հարկերի ստորին սահմանը դեռ որոշված չէ: Հայաստանում այս ժամանակահատվածում կուտակված նստվածքները (հատկապես Ուրցաձորում) առանձնանում են լավ մերկացմամբ, մեծ ընդմիջումների բացակայությամբ և ֆացիաների և միկրոբրածոների բազմազանությամբ, որոնց ուսումնասիրությամբ էլ փորձել ենք նոր տվյալներով համալրել այս բացը»:

 Ուսումնասիրությունների արդյունքների մասին միջազգային գիտական հանրությանն արդեն իսկ ներկայացվել է 7 հոդված, գիտական նորույթի մասին պատմվել է 10 համաժողովների ժամանակ։ 

Crustaceans - Խեցգետնակերպերի գործունեության հետքերը վերին էոցենի (33 մլն. տարի) ծանծաղ ջրային պայմաններում կուտակված նստվածքներում (գ. Ուրցաձոր)

 

Սահակյանը շեշտում է՝ երկրաբանության ոլորտում հայաստանյան գիտնականները միջազգային մակարդակով մրցունակ են․ «Երկրաբանության ոլորտում կան գիտնականներ, ովքեր համարվում են միջազգային փորձագետներ և հրավիրվում են տարբեր երկրներ փորձագիտական աշխատանքներին մասնակցելու համար։ Սակայն ոլորտի առկա խնդիրները բերել են արդեն որոշ մասնագիտությունների բացակայությանը կամ հանրապետությունում միայն մեկ մասնագետի առկայությանը: Այս բացը փորձում ենք լրացնել համագործակցությամբ, որի արդյունքում նաև պատրաստվում են մասնագետներ»:

Սահակյանը նաև նշում է՝ կրթությունը և գիտությունը կառավարության կողմից առաջնահերթություններ են համարվում, սակայն այստեղ չկա համագործակցություն․ «Ցանկացած պետության համար շռայլություն է, երբ ակտիվ գիտնականը չի դասավանդում: Երկրաբանական գիտությունների ինստիտուտի որոշ գիտնականներ արդեն մի քանի տարի է,  հրավիրվում են Եվրոպա՝ համալսարաններում իրենց աշխատանքները ներկայացնելու, դասավանդելու համար, սակայն նրանք երբեք չեն հրավիրվում մեր բուհերի կողմից»:

Անդրադառնալով գիտնականների սերունդերի համերաշխության խնդրին՝ Սահակյանն ասում է, որ  իր ղեկավարած  Լիթոլոգիայի և ռեգիոնալ երկրաբանության լաբորատորիայում գերակշռում են երիտասարդները, և ինչպես գիտության այլ ճյուղերում, ամենասակավաթիվը միջին տարիքի գիտնականներն են, որոնք իրենց վրա կրում են ամենամեծ բեռը։ «Սերունդների համերաշխությունը հնարավոր է միայն գիտելիքների փոխանցման պայմաններում»,- ասում է նա:

Echinoderm-ծովաոզնի, անողնաշարավոր կենդանիների դաս, Շաղափի վերին էոցեն-ստորին օլիգոցեն ռիֆային կառույցից

 

Սահակյանի խոսքով՝ երիտասարդներին գիտության մեջ ներգրավել հնարավոր է միայն մասնագիտության նկատմամբ սեր սերմանելով և  հետաքրքիր աշխատանքներ իրականացնելու հեռանկարներով․  «Գիտության մեջ մնում են այն երիտասարդները, ովքեր իսկապես ցանկանում են գիտական աշխատանքով շարունակել իրենց գործունեությունը,  սակայն ակնհայտ է, որ այս երիտասարդները զոհաբերում են իրենց և իրենց ընտանիքների բարեկեցիկ կյանքով ապրելու իրավունքը»:

Իսկ հաջորդ տարվա համար գիտության ֆինանսավորման կտրուկ ավելացումը Սահակյանը համարում է գիտությունը կործանումից փրկելու կարևոր քայլ: «Հաջորդ քայլերից մեկը պետք է լինի գիտական միջավայրի բարելավումը,- ասում է նա։-Միայն ֆինանսավորումն ավելացնելով  հնարավոր չէ գիտությունը զարգացնել, կարծում եմ՝ շատ կարևոր է նաև գիտական միջավայր  ստեղծելը, որտեղ հնարավոր կլինի աշխատանքի քննարկում՝ առողջ միջավայրում: Կարևոր է նաև նպատակային գիտական ծրագրերի իրականացումը: Առկա է նաև ծրագրերը գնահատող փորձագետների խնդիրը: Հնարավոր է լավ աշխատանքները վատ փորձագետի կողմից  մերժվեն  միջանձնային խնդիրների կամ պարզապես չիմացության պատճառով: Ծրագրերը Գիտության կոմիտե  ներկայացվում են նաև անգլերենով, պետք է ֆինանսական միջոցներ ներգրավել՝  ներկայացված ծրագրերը միջազգային գնահատման ներկայացնելու համար»:

 Սահակյանը կարծում է՝ հետպատերազմյան ներկա փուլում Հայաստանի զարգացման գործում գիտությունը կարող է առանցքային դեր ունենալ, սակայն դրա համար կարևոր է կառավարություն-գիտություն համագործակցությունը: «Անհրաժեշտ է գիտնականներին առկա խնդիրների հստակ պահանջները ներկայացնել,- ասում է նա։-Մյուս կողմից գիտությունը երկարաժամկետ ներդրում պահանջող ոլորտ է, որից արդյունք ստանալու համար հնարավոր է երկար տարիներ պահանջվեն: Ավելի կարևոր է գիտական միջավայրի պահպանումը, որտեղ հնարավոր է մեկ գիտնականի կողմից այնպիսի հայտնագործություն իրականացվի, որը կկոմպենսացնի երկար տարիներ գիտությանը հատկացված  ներդրումները»:

 Սահակյանն ասում է՝ բարեբախտաբար կան բնագավառներ, որտեղ գիտական, որոշ դեպքերում նաև գիտատեխնիկական պոտենցիալը բավարար է մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար, սակայն կան նաև ուղղություններ, որոնք պետք է նորից հիմնել, քանի որ հնարավոր չէ մահացածին վերակենդանացնել, ինչպիսի միջոցներ էլ կիրառվեն:

«Մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է հայրենիք վերադարձնել այն մասնագետներին, ովքեր տարբեր դրամաշնորհներով մասնագիտացել են արտասահմանում։ Արդյո՞ք պետությունը գիտի նրանց տեղը, քանի՞սն են վերադարձել, ովքե՞ր չեն վերադարձել և որո՞նք են չվերադառնալու պատճառները»,- ասում  է Սահակյանը:

Նա նաև նշում է, որ գիտության զարգացման համար կարող ենք ընդօրինակել  Չինաստանի փորձը․  հրավիրել համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների՝  դասավանդելու, ինչու ոչ, խմբեր, լաբորատորիաներ ղեկավարելու համար:

 

 

գիտություն խմբագրի ընտրանի երկրաբանություն պեղումներ

Արագացված ատեստացիայի հնարավորությունը ձևական էր, չի կարելի համարել, որ ինչ-որ բան արեցին մեզ համար. գործազուրկ դարձած մանկավարժ
Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ)
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան
Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Ավելին
Ավելին