ՌԴ կենսաբժշկական դաշնային գործակալությունը կորոնավիրուսի բուժման դեղամիջոց է ներակայացրել՝ հիմնված մալարիայի բուժման համար օգտագործվող «Մեֆլոխին» դեղամիջոցի վրա։ Այդ մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը: Գրում է Gazeta.ru-ն։
«Ռուսաստանի «Фармзащита» գիտաարտադրական կենտրոնը՝ հաշվի առնելով չինական և ֆրանսիական փորձը, մշակել է կորոնավիրուսի վարակի բուժման սխեմա՝ հիմնվելով մալարիայի բուժման համար օգտագործվող «Մեֆլոխին» դեղամիջոցի վրա», - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ գործակալությունն առաջարկել է մշակումները ներառել կորոնավիրուսի բուժման համար Առողջապահության նախարարության ցուցումներում: Դեղամիջոցը կարող է օգտագործվել նաև վիրուսը կանխելու համար:
2019թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի COVID-2019 կորոնավիրուսն է դարձել։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: