Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը COVID-19 կորոնավիրուսի վարակը ողջ մարդկության համար սպառնալիք է անվանել: Գրում է Gazeta.ru-ն։
Ինստագրամի էջում հրապարակված իր ուղերձում նա հայտարարել է, որ այս պահին «կարող է ինչ-որ մեկին թվալ, որ տեղի ունեցողն ինչ-որ խաղ է՝ հոլիվուդյան թրիլերի նման կինո»:
Սակայն ինչպես նշել է Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը, «սա ամենևին էլ խաղ չէ»:
Նա հայտնել է, որ աշխարհում ավելի քան կես միլիոն մարդ արդեն վարակվել է կորոնավիրուսով:
«Ցավոք սրտի, այն, ինչ այժմ կատարվում է, իրական սպառնալիք է յուրաքանչյուրիս և ամբողջ մարդկային քաղաքակրթության համար», - հավելել է Մեդվեդևը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՝ աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է740743-ի։
Մարտի 11-ին ԱՀԿ-ն COVID-19- ի բռնկումը համաճարակ հայտարարեց: