Ռուսաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1836-ի։ Այդ մասին հայտնել են օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Անցած օրվա ընթացքում հանրապետության 35 շրջաններում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման 302 դեպք, որից 212-ը Մոսկվայում։
Ընդ որում՝ապաքինվել և հիվանդնաոցներից դուրս է գրվել 66 քաղաքացի։
Օպերատիվ շտաբի տվյալներով՝ երկրում մահացել է կորոնավիրուսով ինը հիվանդ:
Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ ցավոք սրտի, այն, ինչ այժմ կատարվում է, իրական սպառնալիք է յուրաքանչյուրի և ամբողջ մարդկային քաղաքակրթության համար։