f

Անկախ

Այս ամենի արդյունքում կտրուկ բարձրանալու է ուսուցիչների և աշակերտների թվային գրագիտության մակարդակը․ Սերոբ Խաչատրյան


Արտակարգ դրության պայմաններում հայաստանյան կրթական համակարգը՝ սկսած նախակրթարաններից մինչև բուհեր, օնլայն հարթակ են անցել։ Հանրակրթության ոլորտում հեռավար կրթության արդյունավետության և խնդիրների մասին է «Անկախը» զրուցել կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։

-Պարոն Խաչատրյան, հանպատրաստից մեր կրթական համակարգը օնլայն տիրույթ է տեղափոխվել․ դասավանդումը և գնահատումն օնլայն տիրույթում է իրականացում։ Ձեր կարծիքով՝ որքանով է արդյունավետ այս գործընթացը։

- Մեր կրթական համակարգը սովոր էր աշխատել միասնական ռեժիմով՝ կար ուսումնական պլան,  դրա հիման վրա կազմված դասացուցակ, թեմատիկ պլանավորում, թե որ ամսին քանի ժամ որ թեմաներին պետք է հատկացվի։ Համակարգն  աշխատում էր վերևից ներքև սկզբունքով։ Եվ  ուսուցիչները սովոր էին այդ ձևով աշխատելուն։ Այս իրավիճակում այդ միասնականությունը փլուզվեց, և նախարարությունն էլ  ըստ էության պատրաստ չէր միասնական օնլայն հարթակ առաջարկելու։ Ուստի  որդեգրվեց այն մոտեցումը, որ  ով ինչ կարող է անել, թող փորձի։ Ուսուցիչներն ու տնօրենները ինքնակազմակերպվեցին տարբեր կերպ, մեկը ֆեյսբուք է օգտագործում, մյուսը վայբեր, երրորդը Zoom և այլ հարթակներ։ Մեկը տեսադասերից է օգտվում, երկրորդը հեռուստադասերից, երրորդն էլեկտրոնային փոստով է հաղորդակցվում։ 

Այս հախուռն դասերը նաև աշակերտների  համար որոշակի խնդիրներ ստեղծեցին։ Նախ այն պատճառով, որ շատ ուսուցիչներ առաջին հերթին  իրենք լավ չեն տիրապետում այդ միջոցներին, հետևաբար  դասավանդման ընթացքում խնդիրներ են առաջանում։ Եվ երկրորդ խնդիրն այն է, որ ինչ-որ առումով  ժամանակային նորմերը վերացել են։  Հիմա աշակերտները բավական շատ  ժամանակ են անցկացնում էկրանի առաջ։ Ըստ միջազգային հետազոտությունների երեխաները  միջինում օրական մոտ հինգ ժամ անցկացնում են էկրանի առաջ։ Հիմա դասերն էլ են ավելացել,  և ունենք երեխաներ, որոնք օրական 10-12 ժամ էկրանի առաջ են։ Սա  էլ է խնդիր, և ցավոք այստեղ որևէ նորմավորում չկա․կան  ուսուցիչներ, որոնք երկու ժամ են դաս անում, կան ուսուցիչներ, որոնք կես ժամ, այսինքն շատ խառը վիճակ է։ Գումարած արդեն տնայիններն էլ է պետք համակարգչով անել և ուղարկել։ Մի խոսքով  իրավիճակը բավական հախուռն է։

-Նկարագրած  իրավիճակում ինչպե՞ս է հնարավոր ապահովել գնահատման միասնական չափանիշներ։ Եվ  որքանո՞վ է արդյունավետ դասավանդման առցանց տարբերակը։

-Ուսուցիչներն  ինչ-որ հարթակներ գտան, միացան, դա այդքան բարդ չէր։ Երկրորդ խնդիրն ավելի բարդ է։ Դաս անելը հո՞ չի նշանակում աշակերտներին հավաքել ինչ-որ մի հարթակում։ Եթե ամբողջ դասարանը և ուսուցիչը միացան Zoom  հարթակին, դա դեռ քիչ է։ Որպեսզի ուսուցում տեղի ունենա, ուսուցիչը պետք է ունենա գործիքներ։  Օրինակ, երբ նոր նյութ է բացատրում, պետք է ունենա պրեզենտացիոն նյութեր, գծագրեր, տեսանյութեր, աջակցող այլ նյութեր, որոնք ոչ բոլորն ունեն։ Մենք շատ քիչ ուսուցիչներ ունենք, ովքեր մինչ արտակարգ դրությունն այդ պրեզենտացիոն նյութերն օգտագործում էին։ Ենթադրենք, այս հարցն էլ լուծեցինք։ Ինչպե՞ս ենք ապահովում հետադարձ կապ, այսինքն  ինչպե՞ս ենք անում, որ տեսնենք՝ երեխաները հասկացա՞ն, թե չէ, ինչպե՞ս ենք  գնահատում, ինչպե՞ս ենք տնային աշխատանք  հանձնարարում և ստուգում։ Մեզ մոտ ակադեմիական ազնվության հետ կապված խնդիրներ մինչ այս էլ կային, հիմա  խնդիրն ավելի է սրվում, քանի որ  աշակերտը կարող է հենց այնպես մեխանիկորեն արտագրել կամ գիրքը դնել էկրանի  վերևում և իբրև դաս է պատմում, բայց իրականում կարդա։ Այսինքն խնդիրները բազմաթիվ են։

Բայց այս ամեն ինչի մեջ ես մի շատ դրական բան եմ տեսնում․  ուսուցիչները հիմա հայտնվեցին մի իրավիճակում, երբ  անհրաժեշտաբար պետք է ինչ-որ բան սովորեն։ Եթե ուսուցիչը  տեսնում է, որ իր գործընկերները սկսել են դասեր անցկացնել և հաջողություն արձանագրել, արդեն  մասնագիտական արժանապատվության հարց է առաջանում։ Նա ստիպված մի կողմ կդնի իր  տարիքը, թվային գրագիտության մակարդակը և կփորձի մի բան սովորել, որ  աշակերտները չասեն՝ տեսաք, ընկեր Պողոսյանն ինչ լավ առցանց դաս արեց, իսկ մյուսները ոչինչ չարեցին։ 

Մինչև հիմա, երբ ուսուցիչներին առաջարկում էին սովորել, վերապատրաստվել և այլն, նրանք այդքան էլ ոգեշնչված չէին,  ինչը հասկանալի է. Հայաստանում դասարաններում  համակարգիչ չունենք, շատ քիչ դասարաններում  պրոյեկտոր կա, էլ չեմ խոսում, թե  ինչ քիչ են այն դպրոցները, որտեղ սմարթ գրատախտակ կա։ Իրենք մի վիճակում էին, որ այդ գիտելիքն իրենց այնքան էլ պետք չէր, դասը կենդանի ձևով վարում էին, միակ բանը, որ անում էին, dasaran.am-ում  մատյանլրացնելն էր։  Եվ դրա համար իրենք մտածում էին՝ հետո ի՞նչ որ համակարգչի դար է,  մենք այսպես էլ ենք կարողանում դասավանդել։  Հիմա հայտնվեցին մի իրավիճակում, որ այն, ինչ մինչև հիմա անում էին, դարձավ անհնարին։ Դասը վարելու համար նոր բան սովորելու անհրաժեշտություն է առաջացել։ Իսկ անհրաժեշտությունը տրանսֆորմացիայի կամ փոփոխության հայրն է։ 

Վստահ եմ, որ այս ամենի արդյունքում կտրուկ բարձրանալու է թե ուսուցիչների, թե աշակերտների թվային գրագիտությունը։ Որովհետև նույն աշակերտներն էլ, ճիշտ է , ամբողջ օրը համակարգչի դիմաց էին, բայց շատ քչերն էին, որ կրթական բովանդակություն էին յուրացնում։

Բայց մի այլ խնդիր կա այստեղ։ Արտակարգ դրությունից հետո, երբ  իրենք վերադառնան դպրոց, կարող են բախվել մեր դպրոցների աղքատ թվային ենթակառուցվածքին՝ համակարգիչները հին  են, միայն ինֆորմատիկայի կաբինետում են, ինտերնետը վատն է։ Գուցե  արդյունքում  մեծանա պահանջարկը , և նախարարությունն էլ ավելի շատ ներդրումներ անի դպրոցների թվային ենթակառուցվածքը զարգացնելու համար։

-Արտակարգ  դրության ավարտից հետո այս փորձն ինչպե՞ս կարող է ծառայել մեր կրթական համակարգին։

-Մի քանի ձևով կարող է ծառայել։ Օրինակ՝ գուցե հնարավորություն ստեղծվի, որ  այն աշակերտները, որոնք հիվանդության պատճառով բացակայում են, այսուհետ  իրենք էլ  հնարավորություն ունենան  առցանց  սկզբունքով միանալ դասին։ 

Մենք  այսպիսի մեթոդ ունենք, որ կոչվում է շրջված դասարան, որի ժամանակ պահանջվում է, որ ուսուցիչը  նյութը բացատրելու պրոցեսը տեսանկարի։ Հիմա տեսնում եմ, որ մի շարք ուսուցիչներ իրենց դասերը տեսանկարահանում են, այսինքն մենք կունենանք տեսադասերի մեծ պաշար, և դա նաև  հետագայում կարող են օգտագործել։ 

Այն,  ինչ հիմա  ասում եմ, արտադիր էչ, որ դեպքերն այդպես զարգանան։ Հնարավոր է, որ դասեր չքաղենք,  վիրուսը անցնի և մենք շարունակենք հին ձևով ապրել։ Այստեղ շատ բան կախված է նախարարությունից։ Այս պահին համակարգի մարդիկ պատրաստ են։

-Պարոն Խաչատրյան, մինչ այս կրթության որակի վերաբերյալ անընդհատ դժգոհություններ էին հնչում։ Հնարավո՞ր է, որ հեռավար ուսուցման այս ընթացքի հետևանքով կրթության որակն էլ ավելի տուժի։

-Չեմ կարծում, որ սա շատ մեծ բացասական ազդեցություն կունենա։ Ճիշտն ասած՝ես  ավելի հակված էի նրան, որ  այս շրջանն օգտագործեինք էկոնոմ ռեժիմով, ընտրեինք մի քանի առարկաներ, որոնք երեխաները դժվարանում են ինքնուրույն սովորել, ասենք մաթեմատիկա, հայոց լեզու, ֆիզիկա, քիմիա, և ավելի շատ  այդ առարկաների վրա շեշտը դնեինք, այսինքն  քիչ սովորեցնեինք, բայց այդ կարևոր առարկաները և տեսնեինք, թե դա ինչպես կաշխատեր։ 

-Տեխնոլոգիաների դարաշրջանում ինչո՞ւ մինչ այս հեռավար ուսուցման միասնական հարթակ  չունեինք։

-Ճիշտ չի լինի ասել չունեինք։ Ամեն դեպքում ինչ-որ բաներ արվել են, ինչ-որ նյութեր ստեղծվել են։ Հայաստանի կրթության պրոբլեմներից մեկն այն է, որ նորարարական ծրագրերում ընդգրկվում են շատ քիչ թվով ուսուցիչներ։ Գուցե մենք Հայաստանում ունեինք  1000 ուսուցիչներ, որոնք լավ հասկացել էին ու ակտիվ աշխատում էին այդ թվային գործիքներով, բայց այդ հազար ուսուցիչը համակարգային բան չի ստեղծում։ Մեր այս քսան տարվա բարեփոխումների ամենամեծ խնդիրն այն է, որ մենք ոչ մի բան չկարողացանք անհատական, խմբային մակարդակից վերածել համակարգային մակարդակի։ Այսինքն եթե ունես 35 հազար ուսուցիչ,  որից հազարը լավ տիրապետում է այդ թվային գործիքներին, այդքանով չես կարող կրիտիկական զանգված ապահովել։ 

Երկրորդը՝ որոշակի դեր խաղացին նաև որոշ հետազոտություններ, որոնք ասում էին, որ հանրակրթության ոլորտում ամեն դեպքում հեռավար կրթությունը այդքան էլ արդյունավետ չէ, որովհետև այս պարագայում  շատ կարևոր է ֆիզիկական ներկայությունը, դաստիարակչական էլեմենտը։ Բայց ամեն դեպքում այստեղից չի բխում, որ մենք չպետք է օգտագործենք  հեռավար ուսուցումը կամ որոշակի թվային գործիքներ։ Այդ առումով սա շատ լավ համակարգային  ցնցում էր, որը կարելի է ուղղել դեպի զարգացում։ Հեռավար կրթության հարթակ, բովանդակություն ունենալը  մեզ համար պետք է լինի ինչ-որ առումով անվտանգության բարձիկ։

Ունենք բազմաթիվ երեխաներ, որոնք կոտրվածների կամ առողջական այլ խնդիրների պատճառով կարող է մի քանի ամիս դպրոց չգան։ Մենք ասում ենք տնային ուսուցում ենք իրականացնում, իբր ուսուցիչները պետք է գնան հիվանդանոց և այդ երեխայի հետ անհատական դաս անեն, բայց դա մի քիչ ռեալ չէ։ Գուցե հիմա այդ դեպքերի համար ունենանք թվային  բովանդակություն։

-Ըստ Ձեզ՝ այս ամենի դասը ո՞րն է։ 

-Այստեղից մի կարևոր հետևություն  է պետք անել, որ կրթության վրա պետք է  գումար ծախսել, լուրջ ներդրումներ անել։  Երբ աշխարհը դուրս գա այս ճգնաժամից, գլխավոր դասերից մեկը պետք է լինի այն, որ բոլոր  դեպքերում կրթությունը կարևոր է։ Եվ դա տեսնում ենք նաև հիմա,  թե որքան կարևոր է  մարդկանց կիրթ, պատասխանատու վարքագիծը։ Այն, ինչ հիմա  տեղի է ունենում, միայն առողջական խնդիր չէ։  Երբ այս ամենն  ավարտվի, կտեսնենք, որ տարբեր երկրներ տարբեր արդյունքներով դուրս եկան այս իրավիճակից։ Այն երկրները, որոնք ավելի քիչ կորուստով դուրս կգան, վստահ եմ, որ այդտեղ կրթական մակարդակը  գլխավոր ազդակներից մեկն է։ 

 

Սերոբ Խաչատրյան պանդեմիա խմբագրի ընտրանի հանրակրթություն

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին