f

Անկախ

Բուհերի ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը պետք է բարձրացնել սահմանադրականության մակարդակին․ այս թեզը պետք է ամրագրվի նոր Սահմանադրությունում․ Արմեն Դարբինյան


Հայ-Ռուսական համալսարանում կայացել է «Բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատության սահմանադրաիրավական խնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկում:

«Իսկապես ուրախ եմ, որ այսօր այս քննարկումը տեղի է ունենում մեր համալսարանում։ Այն առավել քան արդիական է իմ կարծիքով, որովհետև երեկ մենք ականատես եղանք Արդարադատության նախարարության կողմից անցկացված լայն մի միջոցառմանը, որի նպատակն էր ՀՀ նոր Սահմանադրության ուղղությամբ քննարկումներ սկսելը։ Եվ, իհարկե, այս ենթատեքստում մեզ համար կարևորագույն խնդիր է բուհերի և համալսարանների ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը ոչ միայն շեշտադրել, այլ նաև բարձրացնել սահմանադրականության մակարդակին։ Այո, մենք իսկապես համոզված ենք, որ այս թեզը համալսարանների ինքնավարության և ակադեմիական ազատության, ավտոնոմ կառավարման թեզը պարտադիր պետք է տեղ գտնի ՀՀ նոր Սահմանադրությունում, եթե, իհարկե, այդ աշխատանքները (սահմանադրական բարեփոխումները) պսակվեն հաջողությամբ։ Ես ուրախ եմ նաև այն փաստից, որ Հայ-Ռուսական համալսարանն այսօր մեր երկրի համալսարանական հանրության առաջատարն է այս իմաստով, որովհետև մեր կառավարման համակարգը եզակի և ունիկալ է և արդեն ապացուցել է իր ոչ միայն կենսունակությունը, նաև բացարձակ արդյունավետությունը։ Կառավարման համակարգը, որը հենց ապահովում է բուհի ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը և ազատ ակադեմիական հարթակ լինելու ոչ միայն հնարավորությունը, այլ նաև պարտավորությունը»,- իր բացման խոսքում շեշտել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը։ 

Նա անձնապես համոզված է, որ չի կարող լինել ազատ, անկախ, սուվերեն պետություն, առանց ազատ, անկախ և սուվերեն համալսարանների։ «Եթե մենք նայենք և փորձենք գնահատել աշխարհի երկրներն իրենց արդյունավետության տեսանկյունից, ապա կտեսնենք, որ ամենաառաջատարը և ամենաարդյունավետն այն երկրներն են, որոնք ունեն ազատ, ինքնավար, քաղաքական և պետական ճնշումներից զուրկ համալսարաններ, որոնք ղեկավարվում են ակադեմիական ազատության սկզբունքներով։ Եվ այդ ազատությունը երաշխավորված է և իրենց կանոնադրություններով, և այդ երկրների օրենսդրությամբ։ Ու այդ ազատությունն է, որը բերում է ազատ մտքի, ազատ գաղափարների, ազատ ոգու գերակայությանը հասարակության մեջ։ Այն գերակայությանը, որն արդյունքում պահանջատեր է դառնալու արդյունավետ և սուվերեն պետությանը»,- նշել է նա։ 

Վերոնշյալ կլոն-սեղան քննարկումը կազմակերպել է ՀՌՀ-ի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնը։

Նրա խոսքով՝ Հայ-Ռուսական համալսարանի գոյության համարյա 25 տարիներն  (2022թ-ին Հայ-Ռուսական համալսարանը կտոնի իր հիմնադրման 25-ամյակը) ապացուցեցին այն փաստը, որ ակադեմիական ազատության այն դրույթները, որոնք ամրագրված են ՀՀ և ՌԴ միջև կնքված միջպետական համաձայնագրով, ապահովում են համալսարանի ակադեմիական ազատությունը։ 

«Սա միակ դեպքն է Հայաստանի Հանրապետությունում, որտեղ ազատությունն ամրագրված է կանոնադրական կողմնորոշիչ փաստաթղթով, որը միջպետական համաձայնագիր է, որն իր բնույթով ունի առավել ուժ, քան ՀՀ և ՌԴ ներպետական օրենսդրությունները։ Եվ մեր համալսարանի ռեկտորն ընտրվում է համալսարանի բարձրագույն մարմնի՝ կոնֆերանսի կողմից, որին մասնակցում են 500-ից ավելի մարդ։ Բացի այդ՝ ռեկտորը ի պաշտոնե հանդիսանում է գիտական խորհրդի ղեկավար և նաև գիտխորհուրդը ու կառավարչական խորհուրդը նույնականացված են։ Ինձ համար մեծ թյուրիմացություն է թվացել այն հանգամանքը, որ մեր նախահեղափոխական և հեղափոխական պաշտոնյաները նույն կերպ են մտածել ու գործել։ Իրենց համարում են, որ համալսարանի հանրությունը ունակ չեն արդյունավետ կառավարելու և որպեսզի բուհերն արդյունավետ կառավարվեն, ապա նրանց պետք է ղեկավարեն չինովնիկները։ Սա է, ցավոք սրտի, մոտեցումը։ Եվ սա է նաև այն հանգամանքը, որը ստիպում է մեզ այսօր բարձրաձայնել այս խնդիրը։ Այսօր միտում է գնում մեր երկրում սահմանադրականության քննարկման ակտիվացման և որոշակի սկզբունքների ամրագրման և ես տեսնում եմ բացարձակ անհրաժեշտություն, որ մեր համալսարանի հենքով մենք բարձրացնենք համալսարանական հանրությունը և նրա ձայնը և ամրագրենք ազատության, ազատականության, ազատ մտքի, ազատ գաղափարի, ազատ ոգու, ուսումնասիրությունների, գիտության գերակայության խնդիրները բարձրացնենք սահմանադրականության աստիճանը, որը համարում են սկզբունքային և կարևորագույն խնդիր։ Դրանով իսկ մենք կապահովենք և կարևորագույն հիմք կդնենք նաև պետության սուվերենության պաշտպանության համար»,- ասել է Արմեն Դարբինյանը։  

Քննարկմանը զեկույցներով հանդես են եկել ՀՌՀ-ի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը, ՀՌՀ-ի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Թամարա Շաքարյանը, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Արսեն Թավադյանը, ՀՌՀ-ի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Իրմա Ճաղարյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Նինա Փիրումյանը, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության փորձագիտականվերլուծական բաժնի գլխավոր մասնագետ Արտակ Ղազարյանը, ՀՌՀ-ի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի «Իրավագիտություն» ուղղության 3-րդ կուրսի ուսանող Ֆենյա Աղաբեկյանը, ՀՖՀՀ ուսանողական խորհրդի նախագահի ԺՊ, իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արման Դրոշակյանը:

Հայ-ռուսական համալսարան

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին