Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված 500 նոր դեպք է արձանագրվել: Այդ մասին հայտնել են օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Ընդհանուր առմամբ, այսօր Ռուսաստանում 73 շրջաններում կորոնավիրուսի հաստատված 2337 դեպք է գրանցվել:
Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում 55 մարդ լիովին ապաքինվել է, բուժվածների ընդհանուր թիվը հասել է 121-ի:
Մահացությունների թիվն 8-ից 17-ի է հասել:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսն է դարձել։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: