f

Անկախ

Ապակու երկու կողմերում․Արիանա


Ուզում եմ մի փոքրիկ գաղտնիք բացել. Ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ…պատուհանների հանդեպ: Կապ չունի՝ ես այդ պատուհանի ապակով սահմանափակված տարածության ներսում եմ, թե դրսում: 

Պատուհանը միշտ ուրիշ աշխարհ է բացում ինձ համար, և ես ուզում եմ հայտնվել ապակու մյուս կողմում: Նույնիսկ հիշում եմ թե ինչից է սկսվել այս պատմությունը: Իմ մանկության մեջ հրաշալի մի հեքիաթ կար, հիանալի նկարազարդումներով մի գիրք՝ Մորիս Մետերլինկի «Կապույտ թռչունը», որն առ այսօր շատ եմ սիրում: Գրքի պատկերներից մեկում իմ տարիքի փոքրիկ մի աղջնակ կանգնած էր, դեմքը հպած պատուհանի ապակուն, և ապակուց այն կողմ տարածված գիշերվա մեջ փորձում էր հայացքով որսալ սիրո, երջանկության ու երազանքի Կապույտ թռչունը. ինձ թվում էր՝ այդ ես եմ նայում ապակուց այն կողմ: 

Այնտեղ դեռևս չբացահայտված, ուրիշ մի աշխարհ էր, որ կանչում էր ինձ, և ես պատրաստ էի վազել այդ կանչի հետևից: Ես միշտ շատ եմ ճամփորդել. անցնում եմ աշխարհից աշխարհ, որ իրարից բաժանված են օդանավերի կլոր պատուհաններով, գնացքների ուղղանկյուն պատուհաններով, մեքենաների մթնեցված «շուշաներով», բայց մոլորակի վրա արդեն գտել եմ այն աշխարհը, որ հաստատ իմն է, որտեղ ապրում է սիրո, երջանկության ու երազանքի իմ Կապույտ թռչունը: Եվ զարմանալի ոչինչ չկա, որ դա Հայաստանն է: 

Հիմա ես աշխարհներ եմ հայտնաբերում Հայաստանի ներսում: Ես սիրում եմ Երևանի փողոցները, այդ փողոցներով քայլող երբեմն տխուր, երբեմն ուրախ, երբեմն մտահոգ կամ շատ թեթև, ծիծաղող կամ խոժոռ, լավ ու վատ հագնված մարդկանց. ինքս էլ չգիտեմ, թե ինչու նրանք հարազատ են ինձ: Ես սիրում եմ նայել մետրոյի վագոնների կամ ավտոբուսների ապակիներից ներս:Աշխատավոր մարդիկ, ընտանիքների մայրեր, ուսանող երիտասարդներ, ձեր հայացքներում առանձնահատուկ բովանդակություն կա, որովհետև իրական Հայաստանը հենց դուք եք: 

Ես ուզում եմ անցնել այդ ապակիների, ձեր բնակարանների ապակիների մյուս կողմը և նստել ձեր կողքին, լսել ձեր զրույցն ու ձեր լռությունը: Հետո ուզում եմ ձեզ հետ միասին դուրս գալ այդ ապակիներով սահմանափակված ձեր տարածքներից՝ գտնելու մեր բոլորի սիրո, երջանկության ու երազանքի Կապույտ թռչուններին : Եվ ինձ թվում է ձևը գտել եմ: Ամեն շաբաթ ընկերներիս հետ միասին, ձեզ համար կպատրաստեմ այս անվճար թերթը՝ «Ճամփորդը» և կլինեմ ձեր կողքին՝ ավտոբուսում կամ մետրոյում, այս թերթի հետ հյուր կգամ ձեր բնակարանները, և հետո մենք բոլորով նորից դուրս կգանք փողոց, գուցե մի քիչ ուրիշ, գուցե մի քիչ փոխված… Ուզում եմ մի ուրիշ փոքրիկ գաղտնիք էլ բացել. Վերջերս հասկացել եմ, որ ապակիները հեչ էլ աշխարհներն իրարից բաժանող միջնորմներ չեն: Դրանք մուտքեր են: ԼՈՒ-ՍԱ-ՄՈՒՏ-ՆԵՐ , որոնք նախատեսված են Սիրո, Երջանկության ու Երազանքների Լույսը միմյանց փոխանցելու համար:

Սիրով՝ ձեր Արիանա
«Ճամփորդ» N1
Փետրվարի 2-8, 2016թ.

Արիանա էսսե Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

«Փաշինյանի կառավարությունը պատմության մեջ կմնա որպես գուցե սիրված, բայց լիովին ձախողված կառավարություն». Արտակ Զաքարյան
Վարչապետն էսօրվա իրա լայվում հայտարարեց, որ դիմակները 95%֊ով պաշտպանում են վարակից։
Թրամփը հայտարարությամբ է հանդես  եկել
Այվազովսկու «Նեապոլիտանական  ծոց» կտավը  վաճառվել է  աճուրդում
Նոր Հայաստանում, նոր բարոյականություն, նոր մատնիչներ
Կորոնավիրուսային հեղափոխություն
Նիկոլը վերջացած է ու պետք չի սպասել, թե ինքն երբ կհամաձայվի հեռանալ
Հռոմի պապը դատապարտել  է  ԱՄՆ-ում ռասիզմի դրսևորումները
Նյու  Յորքում անկարգությունների ընթացքում շուրջ  200 քաղաքացի է բերման ենթարկվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության
Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները դատի են տվել վարչապետին, մամուլի խոսնակին եւ աշխատակազմին
Երկիրը աղետի ճարակ. Փաշինյանը մեղավոր է՝ պետք է հեռացվի
Երեւանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն
Պարզվում է պողոսն էնքան էլ պողոս չի
ՀԿԵ մանևրային ջերմաքարշի բոցավառումը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով
Հասարակական անպատասխանատվություն, թե՝ Քաղաքացիական Անհնազանդություն
Հայաստանում հանրային տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր
ՊՆ-ն հորդորում է Դավիթ Շահնազարյանին «ժամ մը» առաջ հաղորդում ներկայացնել իրավապահներին
Լարված իրավիճակը Բագրատաշենի անցակետում պահպանվում է. ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիները փակել են անցակետը
Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը պարզեցվել է
Շվեդիան զղջում է կարանտինային միջոցառումների  անտեսման  համար
ԱՄՆ-ը կարող է արգելել  չինական ավիաընկերությունների  թռիչքները
Պատրաստ ենք հրաժարվել սեփական երեխայից, որպեսզի նա գնա «էլիտար» դպրոց. խոսքեր չունեմ. նախարար
Մահացել է գնդապետ Վազգեն Մարգարյանը
Համավարակը գտնվում է ծաղկման փուլում. պարոն վարչապետ, ուժային կառույց պետք չէ, առողջապահական է պետք․ Հայկ Մանասյան
Ավելին
Ավելին