f

Անկախ

Ադրբեջանական սպառնալիք՝ համաճարակի փուլում


Հնարավո՞ր է, որ Ադրբեջանը դիմի ռազմական ագրեսիայի համաճարակի ֆոնին, երբ ողջ աշխարհը զբաղված է այս նոր մարտահրավերով, իսկ խոշոր խաղացողները կենտրոնացած են ներքին խնդիրների վրա։

Հայաստանի համար հարցը չի կարող ունենալ տեսական կամ քննարկումային բնույթ եւ մենք չենք կարող ինքնահանգստացման որեւէ փաստարկ կարեւորել։ Հայաստանի համար պատասխանը հստակ է՝ այո, Ադրբեջանը կարող է։ Եթե ունենում ես այս պատասխանը, ապա պետք է անել ամեն ինչ, դա թույլ չտալու համար։ Պետությունը պետք է օգտագործի ողջ գործիքակազմը խափանելու Ադրբեջանի նույնիսկ տեսական պլանները։

Երեկ  ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Բաղանիս եւ Ոսկեւան գյուղերի մերձակայքում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Կրակ է բացել նաեւ գյուղերի ուղղությամբ։  ՀՀ ԱԳՆ հանդես է եկել հայտարարությամբ։

 Ընդգծենք, որ երեկ տեղի ունեցած միջադեպը եզակի դեպք չէ: Այս տարի ադրբեջանական կողմը պարբերաբար գնդակոծում է Տավուշում գտնվող հայկական դիրքերը: Ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է հայկական կողմին սադրելու, իրավիճակը հենց հայ-ադրբեջանական սահմանում ապակայունացնելու համար:

Ակնհայտ, որ ՀՀ ԱԳ նախարարության հայտարարությունը կարեւոր, բայց ոչ բավարար է։ Պետք է ինտենսիվ գործի դրվեն դիվանագիտական բոլոր խողովակները՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ, ՀԱՊԿ եւ այլն։

Ադրբեջանի  քայլերին պետք է վերաբերել շատ ավելի մեծ ուշադրությամբ եւ զգոնությամբ, ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք Ադրբեջանին կզսպեն հետագայում նմանատիպ եւ այլ սադրիչ գործողություններ ձեռնարկելու համար:

Շատ կարեւոր է  Ռուսաստանի հետ ինտենսիվ խորհրդակցությունները, հարաբերությունների սառեցմանը նպաստած եւ նպաստող խոչընդոտների վերացումը:

Զինված ուժերը եւ հասարակությունը պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի՝ մոբիլիզացիոն ռեսուրսի կազմակերպմամբ։ Նույնիսկ կարանտինային պայմաններում դա անել հնարավոր է։ Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման։ 

 

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

 

 

Գեղամ Նազարյան դիվերսիոն ներթափանցման փորձ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Ավելին
Ավելին