f

Անկախ

Եթե Վիտալի Բալասանյանը չի տեսնում համագործակցություն ՀՀ քաղաքական ուժերի հետ, ինչպե՞ս համագործակցենք. Ա. Հարությունյան


Եթե Վիտալի Բալասանյանը չի տեսնում համագործակցություն ՀՀ քաղաքական ուժերի հետ, ապա ինչպե՞ս համագործակցենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ հայտարարում է, որ պատրաստ է համագործակցել Արցախի բոլոր ուժերի հետ, սակայն Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ չի ընդունում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը, մասավորապես Արցախի հարցում։

«Մենք դեռ չենք խոսել Վիտալի Բալասանայանի հետ։ Եթե պարզվի, որ նրա կոշտ հայտարարությունները հայաստանյան իշխանությունների նկատմամբ, հատկապես արտաքին քաղաքականության բնագավառում, չեն համապատասխանում իրականությանը, մենք կարող ենք համագործակցել, եթե ոչ՝ ո՞նց համագործակցենք։ Կփորձենք այլ կերպ համագործակցել, բայց դա չի նշանակում, որ մենք դառնալու ենք հակառակորդ, համագործակցություն լինելու է արդեն այլ ձեւաչափով։ Խորհրդարանի ընդդիմությունը եւս մեծ անելիքներ ունի անելու մեր երկրում։ Ես Վիտալի Բալասանյանի հետ հանդիպելու մեծ հնարավորություններ ունեմ, այնպես չէ, որ մենք թշնամիներ ենք, կարող է հիմա դուրս գամ զանգեմ, հանդիպենք եւ որեւէ խնդիր չունենք հանդիպելու»,– ասաց Հարությունյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե հետաքրքիր է, որ մի շարք գեներալներ, որոնք Վիտալի Բալասանյանի ընկերներն էին, ձեզ աջակցեցին, Հարությունյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասել, որ նրանք Վիտալի Բալասանյանի ընկերներն են, իմ ընկերները չեն։ Օրինակ ո՞վ է աջակցել, մեկի անունը տվեք»։ Լրագրողը տվեց Արշավիր Ղարամյանի անունը, ինչին Հարությունյանը պատասխանեց. «Արշավիր Ղարամյանը ոչ մեկին էլ չի աջակցել, հաստատ ինձ չի աջակցել։ Եթե խոսքը Սամվել Կարապետյանի մասին է, նա առաջին հերթին իմ ընկերն է եղել, իմ հրամանատարն է եղել նաեւ Վիտալի Բալասանյանի ընկերն է եղել։ Դրա համար եմ ասում Ղարաբաղում մի բաժանեք մեզ։ Ես նշեցի, որ 14 թեկնածուներից 2 սանիկ ունեմ, անուններ չտանք էլի, Ղարաբաղը շատ փոքր է։ Մեկը մյուսի ընկերներն է, բարեկամն է, խնամին է, բոլորը ծանոթ եւ բարեկամ են»։

Արցախի Հանրապետություն Արայիկ Հարությունյան Վիտալի Բալասանյան

Այլ հոդվածներ հեղինակից

Ազոխցի ընտանիքը սգում է երկու հարազատի, հայրենիքի ու պապական տան կորուստը
Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին
ջհանգիրյանին հաղթել եմ, նիկոլից զզվել եմ, արայիկին լուրջ չեմ ընդունել` երեքն էլ վտանգավոր են.Զարուհի Փոստանջայան
Մենք պետք է շատ խնդրենք, որ այս վիճակում Վազգեն Մանուկյանը ղեկավարի ժամանակավոր կառավարությունը. Երվանդ Երզնկյան (տեսանյութ)
ՌԴ  փոխվարչապետը  հորդորել է  կորոնավիրուսով  վարակվածներին  զերծ մնալ պատվաստումներից
Պեկինում  օդը ԱՀԿ նորմայից 8 անգամ ավելի կեղտոտ է
Բայդենն՝  ԱՄՆ-ում  տնտեսական ճգնաժամի վատթարացման մասին
Ղրղզստանում 4.2  մագնիտուդ  ուժգնությամբ երկրաշարժ է  տեղի  ունեցել 
Կյանքից հեռացել է Լարի Քինգը
Գիտնականները պարզել են, որ օրգանիզմը «հիշում է» կորոնավիրուսը
Վատիկանի համար ճակատամարտում հայկական տոլման հաղթում է ադրբեջանական գորգերին
Ինչո՞ւ են հիմա՛ խոսում սրա մասին. Արթուր Ղազինյան
Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ
«Վակցինան չեն բերում, որ ժողովրդին փրկեն կովիդից, այլ բերում են, որ փող աշխատեն և ավելի վատ վիճակի մեջ գցեն». Գեորգի Պողոսյան
Շների գազազած ոհմակը Երեւանում հոշոտել է 207 գլուխ ոչխար, ընտանիքը կրել է 10 միլիոնի վնաս. Yerkir.am
Լիլիթ Մակունցի նշանակումը իրականում ծխածածկույթ է, որի հետևում Խառատյանը իրականացնելու է սորոսական գործունեություն. Նարեկ Մալյան
Մակունցին կնշանակեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Միքայել Մինասյան
Եվ վերջ. Արմեն Գրիգորյան
Դավիթ Բաբայանը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է երկու գերատեսչությունների համատեղ քայլերը
Ադրբեջանում վախ կա, որ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի. Թուրքագետ
Իրանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ նոր վարչակազմին կոչ է արել չեղարկել Թրամփի օրոք սահմանված բոլոր պատժամիջոցները
ՀՀ 4-րդ նախագահը՝ անբացատրելի երեւույթ․ Ռուբեն Մխիթարյան
Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. վարորդը մահացել է
Ցուրտը կնհանաջի, օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով
Նախագահ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը
Ավելին
Ավելին