f

Անկախ

Ղարաբաղում ընտրողների մասնակցությունը շատ բարձր էր. Սամսոնյան


Ղարաբաղում ընտրությունների ժամանակ մասնակցության շատ բարձր ցուցանիշ  է գրանցվել: Այս մասին ապրիլի 1-ին Ստեփանակերտում կայացած համատեղ ասուլիսին հայտարարեց Արցախում ընտրություններին Հայաստանի Ազգային ժողովի դիտորդական պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Ըստ նրա` դա վկայում է այն մասին, որ ղարաբաղցիները բարձր են գնահատում իրենց քաղաքական իրավունքներն ու ազատությունները: «Նրանք բարձր են գնահատում եւ պատասխանատվություն են զգում իրենց քաղաքական իշխանության ձեւավորման համար, ինչը անկախության շատ կարեւոր ցուցանիշ է եւ, առհասարակ, չափազանց կարևոր է»,- նշեց Սամսոնյանը` հավելելով, որ ինքը հպարտություն է զգում ղարաբաղցիների համար:

Անդրադառնալով բուն ընտրություններին` խորհրդարանականը նշեց, որ ընտրատեղամասերում իրենք հիմնականում բախվել են ընթացակարգային խախտումների, որոնք մի քանի պատճառ ունեին: Ապա պատգամավորը թվարկեց բոլոր պատճառները: Ըստ նրա` ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է շարունակի ավելի ակտիվ աշխատել հանձնաժողովների անդամների հետ: «Նրանց լուրջ վերապատրաստման անհրաժեշտություն կա: Երկրորդը` կային լուրջ իրավական բացեր»,- եզրափակեց պատվիրակության անդամը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ԿԸՀ-ն պաշտոնապես հրապարակել է մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Դրանց համաձայն` թեկնածուներից ոչ մեկը չի ստացել քվեների ավելի քան 50 տոկոսը, ուստի պետք է տեղի ունենա քվեարկության երկրորդ փուլ: Այն կանցկացվի ապրիլի 14-ին:

Ընտրողների ձայները երեք առաջատարների միջեւ բաշխվել են հետեւյալ կերպ.

1. Արայիկ Հարությունյան` 36076 ձայն (49.26 տոկոս),

2. Մասիս Մայիլյան` 19360 ձայն (26.4 տոկոս),

3. Վիտալի Բալասանյան` 10755 ձայն (14.7 տոկոս):

Արցախի Հանրապետություն նախագահական ընտրություններ Լուսավոր Հայաստան Անի Սամսոնյան

Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Ավելին
Ավելին