f

Անկախ

Արցախի Պետական նախարարն ընդունել է ՀՀ ՀՌԱՀ պատվիրակությանը


Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 1-ին ընդունել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին՝ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը, անդրադարձ է կատարվել համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացված հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների մշտադիտարկման արդյունքներին: Այս հարցում պետական նախարարը բարձր է գնահատել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներդրումը՝ ընդգծելով ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի հետ հետագա համագործակցության ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը:

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը կարևորել է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի կողմից առաջին անգամ կիրառված մշտադիտարկման կարգը՝ տեխնիկական իր հագեցվածությամբ, մեթոդաբանությամբ, կարգերով, մշտադիտարկման գործընթացով և վերջնական  եզրակացությամբ: 

«Սա նշանակում է, որ եվրոպական կարգավորման ստանդարտները գործում են նաև Արցախի Հանրապետությունում»,- նշել է Տիգրան Հակոբյանը:

Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդգծել է առաջատար երկրներում իրականացվող գործընթացն Արցախում ներդնելու հաջողված փորձն այն առումով, որ անկախ վերգետնյա հեռարձակողների քանակից, ԱՀ Կարգավորող հանձնաժողովն արդեն ունի լրատվամիջոցների հավասարությունը, մրցակցությունը, խոսքի ազատությունն ապահովելու անհրաժեշտ գործիքակազմը:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Արցախի տեղեկատվական դաշտի արդիականացմանն ու մրցակցային հարթակների ձևավորմանն ուղղված հետագա համատեղ աշխատանքներին:

Արցախի Հանրապետություն Տիգրան Հակոբյան Գրիգորի Մարտիրոսյան

Այլ հոդվածներ հեղինակից

Ոստիկանություն. 2019-ին հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 8,8 տոկոսով
Ոստիկանության մոտ 100 ծառայող վարակվել է կորոնավիրուսով. Ոստիկանապետ
Նման դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի գործել կտրուկ և չոր. վարչապետի խոսնակ
ՀՀ Պետական ​​անվտանգության գլխավոր վարչությունում կրճատումներ են իրականացվում. Արման Սարգսյան
2019 թվականին ՀՀ ԱԻՆ-ի կարիքների համար 15.1 մլրդ դրամ է հատկացվել. ՀՀ ֆիննախ
Իմ կողմից ազատման դիմում չի եղել, եթե լիներ, ես այսօր այստեղ չէի լինի. ԱԱԾ տնօրեն
Ռուսաստանում  կորոնավիրուսի 8726 նոր դեպք  է  հայտնաբերվել
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայի կենտրոնը երեկ ձեռք է բերել 4600 փայտիկ` 2300 նմուշի համար
Ալաբամայում   հրաձգության  հետևանքով յոթ մարդ  է  մահացել
Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. Թաթոյան
Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ հանձնաժողովում նշանակվել է «Covid-19 պանդեմիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության վրա» հարցով զեկուցող
Բացահայտվել է երկու տարի առաջ կատարված դանակահարությունը․ կան ձերբակալվածներ
Թալինի ոստիկանները ապօրինի գազային ատրճանակ ու մարիխուանա են հայտնաբերել
Առաջիկա օրերին Հանրապետության տարբեր շրջաններում սպասվում են տեղումներ
2019 թվականին ՀՀ ոստիկանության կարիքների համար 68.7 մլրդ դրամ է հատկացվել. ՀՀ ֆիննախ
Փրկարարները դուրս են բերել Փամբակ գետն ընկած 60–ամյա կնոջը. նրա առողջական վիճակը բավարար է
Եղել են որոշ դրվագներ, որ հերքվել են. Տիգրան Կարապետյանը՝ Ապրիլյան պատերազմի միֆերի մասին
Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին. ՀՅԴ Բյուրոյի անդամ
Նիկոլ Փաշինյանը կրկին մետրոյից լուսանկար է հրապարակել այս անգամ՝ անչափահասի
Ադրբեջանի կողմից ռազմատենչ կոչերը համարժեք արձագանք են ստանում թե ԱԳՆ-ի, թե ՊՆ-ի կողմից.
Մի քանի նվազագույն կանոն անձնական տվյալների պաշտպանության համար.
Վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազար Ֆիզիկական եւ 17.4 հազար իրավաբանական անձ
Պարգեւավճարների համակարգը բավականին դրական ազդեցություն է ունեցել ոստիկանների աշխատանքի վրա. ՀՀ ոստիկանապետ
Երկրորդ կարծիք լինել չի կարող. Փաշինյանի ստեղծած «թուլեքի թագավորությունը» ժամ առաջ պետք է ապամոնտաժել. Միհրան Հակոբյան
Անցած տարի միջին ամսական աշխատավարձը կազմել է 182 673 դրամ. Ջանջուղազյան
Ավելին
Ավելին