РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա երկու շաբաթները կորոնավիրուսի համաճարակի պատճառով «շատ դժվար և ցավոտ» կլինեն: Գրում է Gazeta.ru-ն։
«Մեզ երկու շատ դժվար շաբաթ է սպասվում, իսկ այնուհետև ես հույս ունեմ, ինչպես փորձագետները կանխատեսում են ... թունելի վերջում լույս կտեսնենք, բայց դրանք կլինեն երկու շատ ցավալի շաբաթներ», - ասել է ամերիկացի առաջնորդը:
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է COVID-19 հիվանդության ավելի քան 181 հազար դեպք, մահացել է 3 774 մարդ: Ընդ որում՝ վերջին մեկ օրում 770 մարդ է մահացել:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: