СNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսը հաստատվել է ավելի քան 200 հազար մարդու մոտ։ Գրում է Gazeta.ru-ն:
Հեռուստաալիքի գնահատականներով՝ երկրում գրանցվել է 202336 վարակման դեպք և 4454 մահ: Կորոնավիրուսի տարածումով Ամերիկան աշխարհում առաջին տեղում է:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում նման մեծ թվով վարակման դեպքերը բացատրել էր այն փաստով, որ երկրում աննախադեպ քանակով թեսթավորում է իրականացվել, ինչպես աշխարհի ոչ մի այլ երկրում։
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: