Անհայտ անձը Ռոտ ամ Զե բնակավայրում (Բադեն Վյուտեմբերգ դաշնային հող)՝ սրճարանում գնդակահարել է մարդկանց:
Ըստ ՏԱՍՍ-ի տեղեկությունների, հրաձգությունից տուժել է ևս երկու մարդ: Պատասխանելով նրանց առողջական վիճակի մասին հարցին՝ տեղի ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ նրանցից մեկի կյանքին ոչինչ չի սպառնում:
Միջադեպը տեղի է ունեցել 12:45-ին:
«Մենք ենթադրում ենք, որ կրակողը ծանոթ եղել զոհերին: Ամենայն հավանականությամբ գործ ունենք կենցաղային հողի վրա կոնֆլիկտի հետ, ուստի բացառում ենք ահաբեկչության վարկածը: Հետքաննությունը շարունակվում է»,- ասել են իրավապահները:
Ոստիկանությունը ձերբակալել է կրակողին, նրա անունն առայժմ չի հրապարակվում: Նա հանցակիցներ չի ունեցել: