Ալեն Սիմոնյանին հորդորում եմ՝ դուրս գալ իրեն հոգեհարազատ ակվարիումային մտածելակերպից և հասկանալ իր կարգավիճակը։
Հարգելի Ալեն Սիմոնյան, իշխանության լինելու ձեր ժամանակահատվածում <<քուանշը>> դարձել է քաղաքական կատեգորիա։
Չե՞ք կարծում, որ ժամանակն է վերադառնալ աշխատանքային կառուցողական դաշտ և դուրս գալ բեսեդկային հարիր պահվածիք, չէ՞ որ երկիր եք կառավարում։
Չեմ կարծում որ Ձեր իրավական գիտելիքներն ու քաղաքական անցյալը թույլ է տալիս՝ քննարկել և քննադատել ԲՀԿ պատգամավորներին, կամ առավել ևս ինչ որ հարցում ժամանակ տաք։
Կարևոր եմ համարում նշել նաև, որ Դուք ինձ համար դարձաք՝ շարքային ստախոս պաշտոնյա, քանի որ օդում արված անպատասխանատու հայտարարության ապացույցը այդպես էլ չտեսա։
Եվս մեկ անգամ հորդորում եմ, դուրս գալ Ձեզ հոգեհարազատ ակվարիումային մտածելակերպից, սա Խորհրդարան է, այլ ոչ ակվարիում, որտեղ անկանոն շարժումներ անելով կարող եք լավ կադր ստանալ ու դրական արդյունքի հասնել։