SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վիճաբանություն և ծեծկռտուք են տեղի ունեցել Արարատի մարզում, հնչել են կրակոցներ։ Այգավան գյուղում մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծռտուքի ժամանակ հնչել են կրակոցներ և կան տեղեկություններ, որ 2 հոգի, որոնցից մեկը՝ դանակահարված, տեղափոխվել են հիվանդանոցներ: Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խմբերը: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև գազային ատրճանակից կրակված պարկուճ: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Արարատի մարզում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կան վիրավորներ
Կարդացեք նաև
- «Համարձակ ու հավակնոտ ծրագիր է». ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
- «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները
- Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արևմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի. Զախարովա