ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հրատապ ահազանգ։
Երեկ և այսօր ստանում եմ բազմաթիվ նամակներ, մեր այն քաղաքացիների կողմից, ովքեր չեն կարողանում վերադառնալ Հայաստան։ Մասնավորապես` դա վերաբերվում է մեր այն հայրենակիցներին, ովքեր իրենց անձնական մեքենաներով մեկնել են Ռուսաստան և հիմա փաստացի գտնվում են անելանելի իրավիճակում։ Իրենց մեջ կան և՛ անհատներ, և՛ ընտանիքներ` փոքր երեխաներով։ Խնդիրն այն է, որ ռուս-վրացական սահմանը փակ է։ Հիմա պետք է հրատապ քայլեր կատարել. կա՛մ փորձել պայմանավորվել մեր վրաց գործընկերների հետ, որ ինչ-որ մի կերպ այդ մարդիկ հասնեն Հայաստան, կա՛մ տեղում մեր հյուպատոսական և համայնքային կառույցների միջոցով գոնե ապահովել մեր հայրենակիցներին կացարաններով, բուժօգնությամբ և սննդով ։
Փորձում եմ կապ հաստատել համապատասխան գերատեսչությունների հետ։