DXY.cn պորտալի փոխանցմամբ՝ աշխարհում ավելի քան 202 հազար մարդ կորոնավիրուսով վարակվելուց հետո կարողացել է ապաքինվել: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ վիճակագրության ՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ է մեկ միլիոնին։ Ներկայումս կորոնավիրուսով վարակված է ավելի քան 950 հազար մարդ: Ընդ որում՝ վարակվելուց հետո մահացել է 48 276 մարդ:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում վարակված է ավելի քան 3,5 հազար մարդ, ավելի քան 230-ը ապաքինվել է, 30-ը` մահացել:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: