«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է տարածված տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ։ Գրում է Gazeta.ru-ն։
«Ոչ, խոսակցություն չի եղել», - ասել է Պեսկովը:
Նա նաև նշել է, որ մոտ ապագայում նման խոսակցություն անցկացնելու պլաններ չկան:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր նման զրույցի անցկացման մասին: