Telegram-ի փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 601-ով՝ հասնելով 4149-ի: Գրում է Gazeta.ru-ն։
«Մինչ օրս 78 շրջանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 4149 դեպք: Մեկ օրում բուժվել և հիվանդանոցից դուրս է գրվել 46 մարդ: ՌԴ-ում բուժվածների ընդհանուր թիվը 281 է կազմում։ Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով չորս հիվանդ է մահացել: Ընդհանուր մահացել է 34 մարդ», - նշված է տարածված հաղորդագրության մեջ:
Ամենամեծ թվով վարակման դեպքեր գրանցվել են Մոսկվայում` 448 և Մոսկվայի մարզում` 34։
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել;
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: