Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դուրս է եկել ինքնամեկուսացումից և վերադարձել է իր աշխատավայր։ Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտին: Գրում է Gazeta.ru-ն։
Դրանից առաջ Մերկելը կորոնավիրուսի դեմ մի քանի թեսթ էր հանձնել, և բոլորի պատասխաններն էլ բացասական էին եղել:
Մերկելը ինքնամեկուսանալու որոշում էր կայացրել այն բանից հետո, երբ պարզվել էր իրեն թոքաբորբի դեմ պատվաստած բժիշկը կորոնավիրուսով է վարակված։
Սակայն կանցլերը չէր դադարել աշխատել և տանից բանակցություններ վարում էր տեսազանգերի միջոցով։