f

Անկախ

Ի՞նչ դեղերով է աշխարհը պայքարում կորոնավիրուսի դեմ


Մինչ նոր կորոնավիրուսի համավարակը շարունակում է իր հաղթարշավն աշխարհում, համայն աշխարհի գիտնականներն աշխատում են վիրուսի դեմ պատվաստանյութ և այն բուժող դեղամիջոցներ ստեղծելու ուղղությամբ։ Մինչ գիտնականները լուծում կգտնեն, բժիշկներն էլ աշխատում են ձեռքի տակ եղած միջոցներով պայքարել վիրուսի դեմ։ Եվ որոշ երկրներում տարատեսակ դեղերի համադրությամբ հաջողություններ են արձանագրվում հիվանդների բուժման հարցում։ Փորձենք ամփոփել, թե ինչ դեղամիջոցներ են կիրառում COVID19-ով հիվանդներին բուժելու համար։  Այդ միջոցների  թվում են գրիպի բարդությունների, ՁԻԱՀ-ի, հեպատիտների, արյան քաղցկեղի, արտրիտի դեպքում կիրառվող դեղեր։

Ճապոնիայում և Չինաստանում բժիշկները որոշակի հաջողություններ արձանագրեցին գրիպի դեմ նախատեսված Ֆավիպիրավիր կամ Ավիգան դեղամիջոցով բուժելիս։ Այն արդյունավետ է վիրուսը վաղ փուլում բուժելու պարագայում։ Ըստ տվյալների՝ հիվանդները, որոնց այս դեղամիջոցն են տվել, կորոնավիրուսից բուժվել են հիվանդությունը հաստատվելուց 4 օր անց, մինչդեռ առանց այս դեղի ապաքինումը 11 օր է տևել։ Ավելին, այս դեղամիջոցն օգտագործած հիվանդների 91 տոկոսի մոտ դրական առաջընթաց է նկատվել, մինչդեռ այլ դեղամիջոցներով բուժման դեպքում դրական առաջընթացը 62 տոկոս է կազմել։

Չինաստանում վիրուսի դեմ պայքարում կիրառվում է նաև մալարիայի բուժման ժամանակ կիրառվող հիդրոքսիքլորինը։ Սակայն, այս դեղամիջոցի կողմնակի ազդեցությունները շատ են։ 

Իտալիայում մի քանի ծանր հիվանդների բուժել են  հոդերի հիվանությունների համար նախատեսցած Տոցիլիզումաբա/ Ակտեմրա  դեղամիջոցով։ Դեղի կիրառման արդունքում բուժվածները, սակայն, սակավաթիվ են, ուստի մասնագետները այն արդյունավետ միջոց չեն համարում։ Բացի այդ, բազմաթիվ են նաև այս դեղի կիրառման կողմնակի հետևանքները։

Իսրայելում հիվանդներին հիմնականում բուժում են փորձնական դեղամիջոցներով, որոնք որևէ այլ երկրում վաճառքում առկա չեն։ Հայտնի է, որ այստեղ 8 դեղամիջոց են փորձարկում․ քլորոքին /մալարիայի, ռևմատիկ հիվանդությունների պարագայում է կիրառվում/, ռեմդեսիվիր /նոր դեղ է, որը փորձարկվում է նաև ԱՄՆ-ում, Չինաստանում և մի շարք այլ երկրներում/, կալետրա /ՁԻԱՀ-ի դեպքում է կիրառվում/, ռեզոլստա /նվազեցնում է վիրուսների քանակն արյան մեջ/, քսոֆլյուզա /գրիպի բարդությունների դեպքում է կիրառվում/, հիպերիմունային գլոբուլին և ինտերֆերոն α-2В /կիրառվում է լեյկոզի, հեպատիտ B և C դեպքում/։

Ռուսաստանում հայտարարել են, որ կորոնավիրուսի բուժման դեղամիջոց են ստեղծել։ Այն հիմնված է մալարիայի բուժման համար նախատեսված Մեֆլոխին դեղի վրա: Այս դեղամիջոցի իմունապաշտպանող ազդեցությունը կանխում է վիրուսի հետևանքով առաջացած բորբոքային պատասխանի ակտիվացումը։

Նորվեգիայում արդեն իսկ սկսել են մարդկանց վրա փորձարկել մալարիայի և էբոլայի դեպքում կիրառվող դեղամիջոցների համակցությունը։ Մալարիայի դեմ դեղամիջոցը բորբոքման դեմ է պայքարում, իսկ էբոլայի դեմ դեղամիջոցը սպանում է այդ և մի շարք այլ վիրուսներ, այժմ փորձարկվում է, թե այն ինչպես կազդի կորոնավիրուսի վրա։

Ընդհանուր առմամբ շուրջ 40 երկրներում զանազան դեղերի համակցություններ են փորձարկվում։ Աշխատանքներ են ընթանում նաև պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ։ Սակայն, ինչպես հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, վտանգավոր վիրուսից ավելի վտանգավոր կարող է լինել միայն վատ պատվաստանյութը։ Հետևաբար պատվաստանյութի ստեղծման հարցում շտապողականությունը տեղին չէ։ Պատվաստանյութի ստեղծման և փորձարկման փուլերը միասին մեկ տարուց ավելի են տևում։

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարը հայտարարել է, որ աշխարհում դրական արդյունք ցույց տված դեղերը և դեղերի համադրությունները նաև Հայաստանում են կիրառում կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար։

 

նոր կորոնավիրուս դեղորայք

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին