f

Անկախ

Ես պատրաստ եմ պետական մահափորձի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարանՔոչարյանի ֆրանսահայ փաստաբան


Այս օրերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մտնում ենք մի նոր, աննորմալ քրեական շրջանի մեջ: Այս մասին «5-րդ ալիքի» հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան,  Ֆրանսիայի փաստաբանների պալատի անդամ Սեւակ Թորոսյանը:

«Ֆրանսիայում դատարանները փակել են եւ նիստ չկա, միայն նիստ են գումարում  հրատապ հարցերով, օրինակվ ազատության հետ կապված։ Հիմա գալով Ռոբերտ Քոչարյանի պարագային, ինչ-որ եղել է մինչեւ հիմա կորոնավիրուսի հետ կապ չունի, մենք 1.5 տարի ասում ենք, որ խախտումներ կան: Այս պրոցեսը մոտ երկու տարի ամբողջովին խախտումների պրոցես է, եւ հիմա մի երկրորդ ընթացք  է սկսվել, որն իրապես պետք է ցույց տա, որ քաղաքական խաղը մեկ բան է, քաղաքական վրեժխնդրությունը մեկ բան է, մարդասիրությունը՝ մեկ այլ բան: Այսօր եթե թողնենք 60–ն անց մեկին բանտում այս կորոնավիրուսի պայմաններում, ով առողջական խնդիրներ ունի, կարծում եմ՝ վաղը պետք է խոսենք պետական մահափորձի մասին: Այսինքն եթե որեւէ մեկը մահանա բանտում կորոնավիրուսի պատճառով, իմանալով որ նրա պաշտպանը դիմում է  ներկայացրել, զգուշացրել է դատավորին, եւ նրանք շարունակել են իրենց քաղաքական նպատակը, այստեղ աննորմալ նոր քրեական շրջանի մեջ կմտնենք: Չի կարող կորոնավիրուսը պետական մահափորձի առիթ դառնալ»,-ասաց նա:

Փաստաբանը խոսեց նաև այն մասին, թե ում պետք է ազատ արձակել այս օրերին, ում` ոչ:

«Այսօր պետք է տարբերակենք` ով կարող է դուրս գալ բանտարկված անձանցից, իսկ ով չի կարող: Պետք է զանազանել նախնական կալանքի պարագան եւ պատժի պարագան։ Երկրորդ դեպքը նախնական կալանքի հետ է կապված: Այն կապված է անմեղության կանխավարկածի հետ, այսինքն՝ անձը ուզեք, չուզեք անմեղ է եւ եթե վաղը մեկը մահանա, ով ուզում  է լինի, անընդունելի կլինի, քանի որ նա կարող էր տանը նստել, ո՞ւր պիտի գնա, օդանավ էլ չկա: Ավելի լավ է՝ տանը նստի, քան թե բանտում»,- ասաց  նա:

Փաստաբանը հավելեց, որ եթե առաջիկա օրերին Ռոբերտ Քոչարյանին որեւէ բան պատահի, ինքը միջազգային քրեական դատարան կդիմի. «Ես պատրաստ եմ պետական մահափորձի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանի, Արդարադատության նախարարի և դատավորիի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան, որովհետեւ սա պետական, պաշտոնական մահափորձ կլինի: Եթե որեւէ մեկը Հայաստանում այս առիթն օգտագործի, որպեսզի մարդասպանություն կազմակերպվի, ես անձնապես կդիմեմ բոլոր միջազգային կառույցներին»:

Սևակ Թորոսյան Ռոբերտ Քոչարյան արտակարգ դրություն Հայաստան Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

2020 թ. «Երիտասարդական Ավրորա». Ի՞նչ նոր ծրագրեր կան
Պետական պաշտոնյաներից շատերին հրաժեշտ ենք տալու. Արայիկ Հարությունյան
Համավարակի իրական պատկերը ստանալու համար պետք է թեստավորել բոլորին․ Արթուր Ղազինյան
ՀՀ ԱԺ նիստերը կանցկացվեն բժշկական դիմակների պարտադիր կրմամբ. Միրզոյան
Մաքսանենգ ծխախոտի սկանդալը ցույց է տալիս Փաշինյանի ու նրա թիմի գործողությունների կոռուպցիոն բնույթը. Commersant.ge
Այսօր կադրային առաջին նշանակումը կլինի Արցախի ոստիկանությունում. Արայիկ Հարությունյան
Կորոնովիրուսից մահացել են 70, 81, 83 տարեկան կանայք և 70 տարեկան տղամարդ. ԱՆ
Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը. օրակարգում է նաև ԵԿՄ-ին անհատույց գույք տրամադրելու հարցը
Մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 289 մարդ. կա 4 մահ
ԱԺ հուշամեդալների գործն իր հսկողության տակ է վերցրել Ջհանգիրյանի փեսան. գործը Երևանի քննչականում է. Փաստինֆո
Ոչ մեկը չի ծախվել, ոչ մեկին չեն առել. Արայիկ Հարությունյան
Ովքե՞ր և ինչպե՞ս են մաքսանենգ ճանապարհով ադամանդ ներկրում Հայաստան․ tert.am
COVID-19-ի Հայաստանի օգնության փաթեթը կազմում է ՀՆԱ-ի 2 տոկոսը. ԱՄՀ
Լոռիում բախվել են Iveco բեռնատարն ու Mercedes-ը. ջարդոնի վերածված Mercedes-ից վարորդին դուրս են բերել փրկարարները(ֆոտո)
Վստահության բարձր մակարդակը պետք է լինի ցանկացած վիճելի իրավիճակների կարգավորման հիմքը. նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Սպուտնիկ» գործակալությանը
Անդերգրաունդ․ հեղափոխական ենթամշակույթ. Ստեփան Դանիելյան
Հայաստանյան առաջատար հրատարակչությունները հանդես են եկել «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությամբ
«Ժողովուրդ». Ինչու է պարետատան նիստերը վարում Փաշինյանը. Ավինյանի հետ հարաբերությունները լարվա՞ծ են
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանի որոշ հատվածներում
«Իրատես». Պատգամավորները սրտնեղած են. դժվարությամբ են հաղորդակցվում ԿԳՄՍ-ի ու նախարարի հետ
«Փաստ». Նոր ճակատով գրոհ իշխանության դեմ
«Հրապարակ». «Ըմբոստացեք, Կապանում էլ էին ըմբոստացել, ինչի՞ հասան»
«Ժողովուրդ». Մերժված ուժերի ռեվանշի փո՞րձ, թե՞ սյունեցիների բարկության դրսեւորում․ Կապանի դեպքերի հետքերով
«Իրավունք». «Իմ քայլում» շատերը համոզված են, որ արտակարգ դրության հետ մեկտեղ կավարտվի նաեւ Ավինյանի պաշտոնավարումը
«Իրատես». Ամենահուժկու «ընդդիմությունը» վիրուսն է. Իշխանափոխության համար ընդդիմադիր ուժ այսօր չկա
Ավելին
Ավելին